Քաղցր սամիթ, ժողովրդական դեղատոմսեր
Սկիզբը` այստեղ.
Փորկապություն. Խմեք 2-ական գրամ ռազիանի փոշիացրած սերմ` օրը 2-3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, 100 մլ գոլ ջրի հետ։
Երիկամների հիվանդություններ. Խառնեք համեմի և ռազիանի սերմ (1։2)։ 6 գ հումքը 8 ժամ թրմեք ջերմապահում 400 մլ գոլ (40-45C) ջրում, քամեք խմելուց առաջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո։
Շոգ եղանակ. Խառնեք ռազիանի տրորած սերմ, կոճապղպեղի արմատի փոշի (5։1)։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, 3-4 ժամ ընդմիջումներով։
- Կերեք 1 թ/գ ռազիանի սերմ և խմեք 100 մլ ջրի մեջ լուծված 1 ճ/գ նեխուրի կոթունից ստացված հյութ` օրը 2-3 անգամ։
Երկու թուրմերն էլ ունեն նիհարեցնող հատկություն։
Խորհուրդ ծխողներին. Ծխախոտի տուփի մեջ կաթեցրեք 1-2 կաթիլ ռազիանի եթերային յուղ, տուփը փակեք, ծխեք 1-2 ժամ անց։
Կոնյուկտիվիտ. 2 ճ/գ ռազիանի սերմը լցրեք թանզիֆե 2 պարկիկի մեջ, 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Դրեք թրջոց աչքերին։ Թուրմով լվացեք դեմքը։
Նիհարեցնող. Փոշիացրեք ռազիանի սերմը։ 2 թ/գ հումքը լուծեք 400 մլ կաթնաշիճուկի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Միզամուղ. Թանթրվենի սևի 1 թ/գ թարմ (կես թ/գ չոր) ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք, լուծեք 5 կաթիլ ռազիանի եթերային յուղ։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Տարան կիպ փակեք։
- Խառնեք թանթրվենու թարմ ծաղիկ և ռազիանի սերմ (1։1)։ 1 թ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
Մարսողությունը լավացնող և շնչառությունը թարմացնող. Ծամեք 2-ական գ ռազիանի սերմ` օրը 3-4 անգամ, ուտելուց հետո։
Նյարդերը հանգստացնող, լնդերն ամրացնող. Ծամեք 1-ական գ ռազիանի բոված սերմ` օրը 4-5 անգամ։
Նյարդերը հանգստացնող. Ռազիանի 8-10 կաթիլ եթերային յուղ լուծեք բուսայուղի մեջ, խառնեք լոգանքի ջրին։
Կապտուկներ. Ռազիանի 6 գ տերևը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, դրեք թրջոց։
Հոդատապ. Ռազիանի 25 գ թարմ մանրացրած արմատը լցրեք 1 լ եռջրի մեջ, 2 րոպե եփեք, 15 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 1-2 ժամ հետո։
Ցավեր որովայնում, նյարդային անհանգստություն, անքնություն. Մեկ-երկու րոպե բովեք ռազիանի սերմը, խառնեք նարդոսի տերևի հետ (1։2)։ 2 գ հումքը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, 1 րոպե եփեք փակ կափարիչի տակ, 15 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց և քնելուց առաջ, գոլ կամ սառը վիճակում։
Մետեորիզմ. Փոշիացրեք, խառնեք սամիթի և դաղձի տերևներ, ռազիանի սերմ (2։2։1)։ Օգտագործեք` որպես համեմունք։
Դաշտանադադար. Ռազիանի եթերային յուղը ճնշում է պրոլակտին հորմոնի գոյացումը և ազդեցությունը, նպաստում է սեփական էստրոգենի գոյացմանը, որը կանխում է ֆիբրոզ գոյացությունների առաջացումը կրծքագեղձի վրա և էնդոմետրիում։ Օգտագործեք մերսման և լոգանքի համար` 5-10 կաթիլ։
Օստեոպորոզ. Խառնեք ջղախոտի (եզան լեզու) մանրացրած տերև, ռազիանի սերմ (4։1)։ 1 ճ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2-5 անգամ։
Լարինգիտ. 200 մլ ջրի մեջ լցրեք 1 թ/գ մեղր, 1 գ աղ, 2 ճ/գ ռազիանի սերմ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, 2-ական ժամ ընդմիջումներով։
Լյարդի, լեղապարկի հիվանդություններ. 200 մլ գոլ ջրի մեջ լուծեք 1 ճ/գ մեղր և ռազիանի 1-2 կաթիլ եթերային յուղ։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Կարևոր է իմանալ։ Բոլորին ծանոթ «Սամիթի ջուրն» իրականում պատրաստում են ռազիանի սերմից կամ դրանից ստացված եթերային յուղով։
Մետեորիզմ, փքվածություն. Խառնեք 1-ական թ/գ դաղձի սերմեր, լցրեք 300 մլ տաք ջրի մեջ, 15 րոպե եռացրեք` փակ կափարիչի տակ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Մետեորիզմ. Ռազիանի 1 թ/գ մանրացրած սերմը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ։
Գիրություն, փորկապություն. Ռազիանի 1 թ/գ փոշիացրած սերմը լուծեք դդումի 200 մլ հյութի մեջ։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ։
Գիրություն. Խառնեք բազուկի, գազարի, ամսական բողկի թարմ հյութեր (1։1։1), լուծեք ռազիանի 1 թ/գ փոշիացրած սերմ։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ, հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։
Լյարդը մաքրող. Խառնեք 3 ճ/գ անթառամի (Helichrysum arenarium) ծաղիկ, 2-ական ճ/գ դառը օշինդրի խոտ, ռազիանի սերմ, դաղձի տերև։ 2 թ/գ հումքը 8 ժամ թրմեք 400 մլ ջրի մեջ` սենյակային պայմաններում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 8 անգամ։ Շարունակեք 15-20 օր։
Կերակրող մայրերի կաթն ավելացնող. Խառնեք 5-ական գրամ անիսոնի, սամիթի, ռազիանի մանրացրած սերմեր, 200 գ թթվասեր, 1 ժամ մարմանդաեփ արեք ջեռոցում (60-70C)։ Կերեք քնելուց առաջ։
Բերանի տհաճ հոտ. Ծամեք ռազիանի սերմ։
Բնակարանի օդն ախտահանող. 200 մլ ջրի մեջ լուծեք 10-ական կաթիլ ռազիանի և նարդոսի եթերային յուղեր։ Ցայեք սենյակում։
Պրոստատիտ, առնականության անկում. Խառնեք 2-ական թ/գ սոխի, մաղադանոսի, գազարի, համեմի, ջղախոտի, ռազիանի սերմեր։ Հումքը փոշիացրեք, լցրեք 500 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ` ուտելուց, և 200 մլ` անմիջապես քնելուց առաջ` տաք տեղաշորի մեջ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: