Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը»:
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Սուրբ պատարագի կմասնակցի Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսելով Ալիևի վերջին կոշտ հայտարարությունների մասին, թե «ադրբեջանցիները բռնի տեղահանվել են Հայաստանից, հետևաբար պետք է վերադառնան», նշեց՝ իշխանությունները որևէ փաստ չեն ընդունում, փոխարենը՝ հայտարարում են, թե խաղաղությունն արդեն հաստատված է։
Սերժ Սարգսյանի նամակի պատասխանը երաշխիքներն էին, որ ստանալու էր Արցախը, և հանրաքվեն. Հայկ Մամիջանյան
Հայաստանը մտել է խորը ամենաթողության և բանականության կորստի փուլ։ Սա հերթական նոր իրականությունն է՝ իր առանձնահատուկ ռիսկերով։
Դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Արշակ սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:
Տեղի քահանաներից բոլորի մուտքը արգելված է, Տեր Գառնիկ քահանայի կողմից պատարագ կմատուցվի Ամենափրկիչում։
Այդ գումարներից «սեփական մասնաբաժինը» Փաշինյանը կապիտալիզացրել է՝ հանուն իր իշխանության պահպանման։ Դա արտահայտվել է այդքան գովազդվող անորակ ասֆալտի, դպրոցների ու մանկապարտեզների անորակ շինարարության տեսքով։
Եթե Արցախի հայկական պետությունը վերականգնելու կամ հայերին վերադարձնելու աշխարհաքաղաքական շահ լինի, այդ դեպքում գերտերությունները, իհարկե, կմիջամտեն, քանի որ միշտ էլ աշխարհում ուժը և շահն են որոշիչ եղել։
Հայաստանում տեղեկատվա-քարոզչական հերթական «հրավառություն» է առաջացել եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունից հետո, որն ասել է, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո է ներդնելու Հայաստանի էլեկտրացանցերը Թուրքիայի և Վրաստանի էլեկտրացանցերին միացնելու համար:
Ազատությո՛ւն Արշակ Սրբազանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին
Արևմտյան Atlantic Council և Eurasia Center առաջատար վերլուծական կենտրոնները խորհուրդ են տալիս Տաջիկստանն ու Հայաստանը ներառել թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) մեջ. Համապատասխան նախաձեռնությունն առաջադրել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Մեհմեթ Չեյլանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն է։
Մենք չպետք է մոռանանք նաև, որ արաբական աշխարհն այսօր դառնում է նոր համաշխարհային կարգի կենտրոններից մեկը։ Հենց Մերձավոր Արևելքի երկրներն են սկսում կարևոր դեր խաղալ BRICS+ կազմավորման ճարտարապետության մեջ։ Սա նշանակում է, որ Հայաստանի կապերի ամրապնդումը արաբական աշխարհի հետ Երևանին տեղադրում է նոր գլոբալ Արևելքի հետ ուղիղ երկխոսության գոտում, որտեղ ի դեպ ձևավորվում է 21-րդ դարի տրամաբանությունը։
Ի դեպ, ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը կանխատեսել էր.
Հայաստանում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, թշնամու օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն
Հուլիսին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել կոորդինատների նոր համակարգի կիրառման մասին, որը վերաբերում է գեոդեզիական, գրավիմետրիկ, տոպոգրաֆիկ, կադաստրային աշխատանքներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած կարգավորման պլանի շուրջ քննարկումները կարծես փակուղի են մտնում։
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել»:
Քիչ առաջ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին:
Ինչպես նշել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը, ձերբակալությունը տեղի է ունեցել քննչական կոմիտեի շենքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նախագահներն իրենց քայլն արել են․ Նիկոլ Փաշինյանը ոչ մի քայլ չի արել․ ինքը տարել է մեզ դեպի պատերազմ. Լևոն Զուրաբյան
«ԼՂ հակամարտության կարգավորման հրապարակված փաստաթղթերը ջարդում են ՀՀ իշխանությունների վերջին շրջանի բոլոր թեզերը»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման որոշ փաստաթղթերը հրապարակելու ՀՀ իշխանությունների քայլին և Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցային քննարկումների որոշ դրվագների։
Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը` Ազգային-եկեղեցական ժողովը, ստեղծվել է միջնադարում իբրև հայ հասարակության, այսինքն` ողջ ազգի (համահայկական) ներկայացուցչական մարմին, որտեղ Հայաստանի և աշխարհի բոլոր ծագերից հայ աշխարհականների և հոգևորականների ընտրված ներկայացուցիչները (պատվիրակ-ընտրիչները) ժամանում են համազգային և ներեկեղեցական կարևորագույն հարցերը քննարկելու համար։
Կառավարությունը որոշել է միավորել Գորիսի 2 պետական քոլեջները, հստակ ժամկետ է նշված եղել, ըստ որի՝ մինչև հունիս ամիս քոլեջներն արդեն պետք է միավորված լինեին։ Սակայն այդ ընթացքում իշխանությունը չի հասցրել գտնել տնօրենի համար թեկնածու, ուստի խախտել են Կառավարության որոշումը։ Երկու քոլեջների միավորման արդյունքում պետք է ստեղծվեր Գորիսի բազմագործառութային քոլեջը։
Եվրոպական միությունը փորձում է ներգրավվել Հարավային Կովկասում ձևավորվող նոր երթուղիների ու կապակցվածության օրակարգ։
Եթե գինը կրելի կլինի պետական բյուջեի համար՝ ես կնախընտրեմ, որ այն լինի 100 տոկոս պետական սեփականություն ու հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության, եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել՝ կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր պլան Ա-ն առաջին տարբերակն է»։
Երեկ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա տեր Ռուբենն ասել էր, որ ԱԱԾ-ականները գնացել են իր մոտ և ասել, որ Վեհափառ հայրապետի անունը առաջիկա կիրակի օրը մատուցվող պատարագի ժամանակ զեղչի, այդ պատարագին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց ճեպազրույց տալ լրագրողներին։