Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերը շատ մեծ են։ Ռուսաստանահայ խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ու նրա կալանավորումից հետո ձևավորված «Մեր ձևով» ժողովրդական շարժման՝ քաղաքական ասպարեզ մտնելն էապես փոխել է քաղաքական կոնֆիգուրացիան Հայաստանում՝ ի վնաս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իշխանության։
Տեր Գարեգին քահանա Արսենյանի շահերի պաշտպան Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ դատարանի այս որոշումն արդեն ստացել են և պատրաստվում են բողոք ներկայացնել։
Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը ստանալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ մրցանակի հանձնման վայրը սիմվոլիկ է, որովհետև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերջին ռաունդն անցկացվել է հենց այստեղ, որից հետո տեղի էին ունեցել վաշինգտոնյան զարգացումները:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ իշխանությունների եվրոպական ձգտումներին։ Նա նշել է, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։
Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին։ Հայտնում են Մայր Աթոռից:
Միացյալ Նահանգներն ավարտում է Մերձավոր Արևելքում խմբավորման տեղակայումը, որը կարող է օգտագործվել Իրանին կրկին հարվածելու համար: Արդյո՞ք ԻԻՀ-ն ունի հարձակումը հետ մղելու որևէ շանս, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: 2025 թվականի ամռան իրադարձությունները, Իրանի և նրա վրա հարձակված իսրայելա-ամերիկյան դաշինքի միջև տեղի ունեցած «12-օրյա պատերազմը» հստակ ցույց տվեցին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բոլոր ուժեղ և թույլ կողմերը:
Փետրվարի 3-ին սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյանը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով ամենաայկանդակ հայհոյանքներ:
«Մենք միջնորդում ենք լսել հրատապ միջնորդությունները», «Դատարանին մի՛ ընդհատեք»․ իրավիճակը լարվեց
«Եվս մեկ փաստ, որ Ադրբեջանը կարող է փայ ունենալ TRIPP-ի մեջ»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տարածված տեսանյութով հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իր ավելի վաղ հայտնած մտավախությանը, որ TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանակներում:
Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին ինչ-որ վտանգ է սպառնում հյուսիսից։ Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ի սկզբանե ակնկալիքներ չեն ունեցել Բաքվի դատարանից, սպասելի էր, որ Բաքվի դատարանը բավարարելու է դատախազական մեղադրանքները։
Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով «դատավճիռը»։
Վերջին շաբաթներին միջազգային համակարգը մտել է աշխարհաքաղաքական ակտիվ փուլ, որտեղ միաժամանակ բացվել են մի քանի բանակցային ճակատներ։ ՌԴ-Ուկրաինա-ԱՄՆ բանակցային վերջին փուլը տեղի ունեցավ հունվարի 23-24-ն ԱՄԷ մայրաքաղաքում։
Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով «դատավճիռը»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով «դատավճիռը»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Դավիթ Մանուկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա էր իրականացնում՝ հաջակցություն Բաքվում ապօրինաբար խոշտանգվող մեր հայրենակիցների և Երևանի բանտերում քաղաքական հետապնդման պատճառով կալանք կրող քաղաքացիների։
Բաքվի դատարանում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով «դատավճիռը»։ Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը
Եվրախորհուրդը, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ այսօր բարոյական բանկրոտ են, չունեն ամոթ, քանի որ աչք են փակում ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների առկայության փաստի վրա. այս մասին այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ԱԺ դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Բա Սրբուհի Գալյանին Նիկոլը դրա համար է փող տալիս, որ նույն բանն էնքան կրկնի, որ արդարացնի 200 000 դոլարանոց տունը. Աննա Մկրտչյան
Խաղաղությունը կենսականորեն կարևոր արժեք է, առևտուրը՝ նյութական շահին ուղղված գործողություն, որը կարող է և պետք է լինի իրական խաղաղության հետևանքը, ածանցյալ, բնական արդյունքը: Հիմա տեղի է ունենում հակառակը՝ խաղաղությունն է ածանցվում մանր առևտրից:
Խնդրում եմ ձեզ բոլորիդ աղոթել իմ և մյուս հոգևորականների ու Եկեղեցու աջակիցների համար, որոնք այս տարի Հայաստանում ազատազրկվել են, և խրախուսել ուրիշներին ևս աղոթել մեզ համար։
Ամերիկյան փաստաթուղթ, ռուսական հիբրիդ, Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ եվրոպական հիացմունք, ադրբեջանական բենզին, ղազախաադրբեջանական անասնակեր-ցորեն… Սրանք այն նախընտրական խայծերն են, որոնք առաջիկայում ավելի ակտիվորեն են ներկայացվելու հանրությանը: Դրանցից ոչ մեկը, սակայն, բովանդակությամբ հայկական չէ, որքան էլ փաթեթավորվի «հայկական շահով»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։
Առաջիկայում Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենալու երկու խոշոր իրադարձություններ, որոնք առաջին հայացքից աղերս չունեն, բայց կապված են դիալեկտիկական կապով: Նույն այն դիալեկտիկայով, որով այդ երկու իրադարձությունները կապված են ամիսներ հետո կայանալիք կենսական մեկ այլ միջոցառման հետ:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանի համար զարմանալի չէ, որ թուրքական նարատիվներն ու Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների խոսույթը նույնական են։
Օրերս 168.am-ն իր՝ «ՊՆ-ում Փաշինյանը ֆենոմենալ դրվագ է արձանագրել և Կառավարության նիստին ճշտումներ արել ՊԵԿ նախագահից. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն» վերտառությամբ հոդվածում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարից պահանջում է առավել շատ խոսել ՀՀ զինված ուժերում վերջին տարիներին իրենց կատարած «փոփոխությունների և բարեփոխումների» մասին՝ ասելով, թե դրանք մի ամբողջ գրքի նյութ են:
Արդյո՞ք Նեռի հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա ներշնչված է Սատանայի կողմից։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան կազմով, այսօր տեղի կունենա Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Կքննվեն և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազի բողոքները: