Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։

Նիստերի դահլիճ մտնելուց առաջ 168.am Երրորդ նախագահից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի՞ որոշում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։

«Ո՛չ, չունենք որոշում, եթե ունենանք՝ կասենք»,- հակիրճ պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ընտրություններում ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու հնարավորություններին, Սերժ Սարգսյանն ասաց.

Կարդացեք նաև

«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, տեսնենք»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին նախկին գեներալ-մայոր Հայկ Հարությունյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունների մասին՝ շեշտելով, ինչո՞ւ պետք է Հայկ Հարությունյանը և Գեորգի Կուտոյանն ինքնասպան լինեին, ի՞նչ դրդապատճառ կարող էր լինել, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Առանց դրդապատճառի ինչպե՞ս կարող է մարդն ինքնասպան լիներ, ուրեմն ինչ-որ պատճառ կար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս