Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է զինված բանդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով և հավատացելոց իրավունքները կոպտորեն ոտնահարելով իրենց սատանայական «պաշտամունքները» կատարելու համար։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով ավելացվում է ռազմական բյուջեն. պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը հաջորդ տարի կկազմեն բյուջետային բոլոր հատկացումների մոտ 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար):
Իրանն ու Ադրբեջանը բարձրացնում են ռեգիոնալ 3+3 խորհրդատվական հարթակն ակտիվացնելու հարցը: Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, թե ուրախ են, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն, և ողջունել, աջակցել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այս պահին Քննչական կոմիտեում է․ ABC Media-ին տեղեկացրել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մի՛ հավատացեք, եթե երբևիցե որևէ կապիտուլյանտ սեփական տկարությունը, դավաճանությունը քողարկելու համար փորձի համոզել, թե թույլ ենք. Հայկ Մամիջանյան
Ֆորումներում ավելի շատ լռում են Հայոց Ցեղասպանության մասին. իշխանություններին թելադրում են դրսից` ընդդեմ ՀՀ շահերի. Արտակ Զաքարյան
Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ հայկական օրակարգով Պուտինն ու Օլանդը Ծիծեռնակաբերդում էին, երբ Հայաստանն ընդդեմ Ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկ էր. Շարմազանով
Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ, իսկ երեկվանից արդեն ադրբեջանա-թուրքական «խաղաղության» օրակարգի սպասարկու, Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը վերջին ժամանակներում դարձել է ՔՊ-ական քարոզչական տեղեկատվական հարթակների աստղը:
Վերջերս Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը՝ վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հող նախապատրաստելով Կովկասում առևտրի վերականգնման համար։
Նոյեմբերի 27-ին Առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։
Կիրակին դարձյալ «բարենորոգչական էր» Նիկոլ Փաշինյանի համար․ այս անգամ նա ու իր հավատացյալների շրջիկ խումբը Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում էին «պատարագի» մասնակցում։
«Այ իսկ մնացածի արածն արդեն բռնություն է: Ճիշտ է չէ՞, պարոնայք դեսպաններ: Դե ասեք՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի արև»:
Նշենք, որ Ռոբերտ Ամստերդամը, դիմելով ԵՄ-ին՝ ասել է. «Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»:
Ավելի ու ավելի ցավալի է դառնում պարզ ակնհայտ ճշմարտություն. սահմանազատման գործընթացը, ըստ որի մեզ խոստացել էին, թե իբր այն պետք է հանգեցնի ադրբեջանական զորքի` Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրսբերմանը, իրականում խաբեություն է։
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը որոշել է ԵՄ անունից հերթական անգամ լապշա կախել Հայաստանի քաղաքացիների ականջներից։ Օրերս մի հայտարարություն արեց, որը շատերին զարմացրեց, շատերին էլ գուցե զայրացրեց։
Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել Սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ:
Մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգային խնդիրների վրա , մեր երկրի համար անհրաժեշտ։
ԳԱՂՏՆԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԳԻՏԵԻՆ ԲՈԼՈՐԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Հայաստանի գլխավոր մարտահրավերն այսօր հայկական պետության անվտանգությունն է, իսկ գլխավոր խնդիրներից մեկը՝ ապագայի անորոշությունն է և հետագա զարգացման մասին պատկերացումների բացակայությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ։
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանն այս իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է գործող վարչախմբից ու նրա ղեկավարից ձերբազատման մեջ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ, կիրականացվի անվճար միանվագ ադրբեջանական վառելիքի փոխադրում Հայաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային ՀԸ-ը:
«Ակնհայտ է, որ Նախիջևանը դարձել է Բաքու-Անկարա նախագծերի առանցքային օղակներից մեկը, և երկու կողմերն էլ փորձում են Անդրկովկասում ձևավորել տրանսպորտային, էներգետիկ և ռազմավարական միասնական տարածք։ Սա միաժամանակ ձեռնտու է երկու մայրաքաղաքներին»:
Նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ շարքային քաղաքացիներին հրավիրել էր տեսնել նոր գնված սպառազինությունը և ռազմական տեխնիկան:
«Եթե Աստծուց չեն վախենում, ուրեմն՝ կպատժվեն, եթե Աստծուն հետո ճանաչեն, կարող է շատ ավելի վատ լինի իրենց համար։ Եկեղեցու հետ կատակ անել չի կարելի, ով իր եկեղեցուն դեմ գնա, կգնա Աստծու դեմ։ Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընկած է «Կյանքի խոսք» աղանդի մեջ, հիմա ի՞նչ, ուզում է մեր ազգի մեջ նոր բողոքական ճյուղ բացե՞լ, թե՞ ուզում է Տրդատ 3-ի նման լինել»:
Միքայել Բադալյանը գրում է. «Միհրանի հետ առաջին անգամ ծանոթացել եմ Էրեբունի թանգարանում, երբ Էրեբունու մասին իրենց հաղորդումն էին նկարահանում: Դրանից հետո էլի հաղորդումներ եղան ու սկսեցինք պարբերաբար շփվել»:
Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցն Ադրբեջան, որի մասին վերջին օրերին անընդհատ գրում էին իրանական ԶԼՄ-ները։ Այցի օրակարգում ռեգիոնալ բազմակողմ համագործակցությունը խորացնելուն ուղղված ծրագրերն են։
«Հայաստանն արժանի է այնպիսի պետության ու իշխանության, որը բավարար ուժեղ է, որպեսզի չպահանջի վերահսկել աղոթքը, և այնպիսի եկեղեցու, որը բավարար ազատ է, որպեսզի անկեղծորեն աղոթի իր պետության ու ժողովրդի բարեկեցության և խաղաղության համար»:
Նրա դիտարկմամբ՝ այսօր իշխանությունն ինչ անում է՝ սխալ ու ազգակործան է։ Ավելին՝ երբ Նիկոլ Փաշինյանը քարոզում է «Իրական Հայաստանը», փորձում է եկեղեցուն սահմանափակել այդ նեղ կառույցի մեջ և դարձնել իր կամակատարը։