Մեզ է եղել թողնված՝ որոշել՝ սիրիացի դատապարտյասլները պե՞տք է իրենց պատիժը շարունակեն կրել այլ պետությունում. Սրբուհի Գալյան

2026 թվականի հունվարի 14-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել 44-օրյա պատերազմին մասնակցած և ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին՝ դա բացատրելով նրանց հետագա պատիժը հայրենիքում կրելով:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօրվա ասուլիսում 168.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել է այս թեմային:

«Արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով փոխանցելը: Մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ: Դա արվել է նաև՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում և ոչ միայն, իրականում  օբյեկտիվ հնարավորությունների  գնահատման համատեքստում, և ընտրվել է այդ ճանապարհը: Եվ վստահաբար չկա որևէ արգելք որևէ պետության միջոցով այդ փոխանցումն իրականացնելու:

Մեր պետությունում գոյություն ունի դատապարտյալների փոխանցման հնարավորություն և համապատասխան ինստիտուտ, գոյություն ունեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ: Եվ կարող եմ միանշանակ վստահեցնել, որ պրոցեսը եղել է իրավական, և արդյո՞ք դատապարտյալներին արժե փոխանցել, որպեսզի իրենք պատիժը կրեն այլ պետությունում, թե՞ ոչ, թողնված է եղել մեզ, իհարկե, օրենքի շրջանակներում:  Եվ մենք որոշում ենք կայացրել այդ փոխանցումն իրականացնել: Հիմա թե ո՞ր պետության միջոցով է, դա այլ հարց է, բայց կարևոր է, որ գործընթացն ունի իրավական հիմք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս