Սկանդալ ոստիկանությունում
Սկանդալ ոստիկանությունում. անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,–գրել է խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատ է։ «Ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց»,–գրել է Բադոյանը։
Տեսանյութը՝ այստեղ.
