Քաղաքական ուժերի միասնական հանրահավաքը պետք է, որ ՌԴ իշխանությանը ցույց տան, որ Տիգրան Սարգսյանից դժգոհ է ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլոր ոչ իշխանական ուժերը՝ գումարած նրանց հետևում կանգնած մարդիկ, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը: Նման մասսայական բողոքի ակցիան կստիպի Պուտինին փոխել իր դրիքորոշումը ՀՀ վարչապետի նկատմամբ:
Հայաստանը՝ որպես քաղաքական սուբյեկտ, որպես ինքնիշխան պետություն, գոյություն չունի: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել Հայաստանի լռությունը համաշխարհային աղմուկի մեջ:
Հայաստանում գործում է իշխանական և քաղաքական համակարգ, որի դեմ պայքարելը ֆինանսապես ձեռնտու է այդ պայքարի «առաջամարտիկների» համար:
Հասարակութունը ո՞նց կարող է վստահել որևէ իշխանության, որն ամիսը մեկ շրջադարձներ է կատարում իր արտաքին քաղաքական կուրսում. այսինքն` անկանխատեսելիին վստահել հնարավոր չէ:
Այնպես է ստացվում, որ որքան շատ են որևէ իրադարձության վկաները, ականատեսները, այնքան դժվար կամ, ավելի ստույգ, գրեթե անհնար է պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում:
Որտե՞ղ է իշխանությունն այսօր՝ 2014 թվականի մարտի 1-ին, երբ Հայաստանում նշվում է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների մահվան տարելիցը:
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե չի ասում՝ երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը: Հասկանալի է, որ պետք է սպասել պատասխանին:
Այսպիսով, ակամայից ՀԱԿ-ը Մարտի 1-ի «իրավահաջորդից» դառնում է նաև Մարտի մեկի մեղսակից: Համենայնդես, այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱԿ-ը պաշտոնապես չի հրաժարվել Մարտի 1-ի վերաբերյալ իր փաստացի՝ փաստաթղթավորված գնահատականից:
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը, որին կարող եք հետևել «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ:
«Բազմիցս հայտարարել եմ, որ ԲՀԿ ղեկավարությունը մեղսակից է Մարտի 1-ի համար՝ սկսած այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից: Ավելին՝ ԱԺ-ում նաև հնչեց կարծիք, ինչին ես համաձայն եմ, որ՝ ԱԺ մեծամասնությունը ամեն ինչ անում է, որ Մարտի 1-ը կոծկեն»:
Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է այսօր հակառակն ապացուցել՝ ցույց տալով, որ վերադառնում է 2008 թվականի համաժողովրդական շարժման ակունքներին: Իհարկե, դա քիչ հավանական է:
2013 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի իշխանությունները դեռ ոչ ոքի չեն ենթարկել պատասխանատվության՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո գրանցված բախումների հետևանքով 10 մարդու զոհվելու համար:
Դատելով ամեն ինչից` ՌԴ իշխանությունները Հայաստանին, Ուկրաինային ու էլի մի քանի երկրի հակառակվել չհաջորդող տոնով «հրավիրում» են Մաքսային միություն: Երկրներին հրավիրում են, բայց ամեն կերպ բարդացնում են այդ երկրների բնակչության մուտքը Ռուսաստան:
Վերագնահատելու և դասեր քաղելու շատ բան կա, ինչը շատ տարբեր չափումներ ունի: Տվյալ դեպքում տեղ ունեին մարդկային, հասարակական գործոններ այնպես, որ կային բավականաչափ մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհել դրված նպատակներին հասնելու համար:
«Քանի դեռ դուք կաք, դուք չեք թույլ տալու բացահայտվի ձեր օրոք տեղի ունեցած սպանդը. սա քաղաքական այբուբեն է, մեղադրանք չէ»,- նշեց նա:
«Նաիրիտը» նմանվում է առասպելական փյունիկին, որը ժամանակ առ ժամանակ վերածնվում է մաքուր, առողջացած և առանց պարտքերի։ Պարզապես այս դեպքում փյունիկն իր ետևից թողնում է կեղտ` պարտքի տեսքով, և հասկանալի չէ, թե ով և ինչպես է մաքրելու այդ կեղտը։
Մարքետինգի ու գովազդի մասին պատմող դասագրքերում գրված է, որ որևէ ապրանքի կամ ծառայության չափազանցված կամ կեղծ գովազդը՝ իրական հիմքի բացակայության դեպքում, կարճ ժամանակ անց ունենում է հակառակ էֆեկտը՝ շուկայից դուրս մղելով այն արտադրողին:
Մարտի 1-ի զոհերի մասին միևնույն վայրում, բարեկրթորեն, ցավի կեղծ դրսևորման բարեպաշտությամբ խոսում են այն մարդիկ, որոնց մի մասը ներկայացնում է 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած իշխանությունն ու այն ժամանակ այդ իշխանությունը կիսող այսօրվա այլընտրանքին, մյուսները՝ ժողովրդին կրակի տարած ընդդիմությանը:
Այս ձևով նման քայլ իրականացնելը գրեթե նույնն է, որ պետական կառույցներից որևէ մեկը պաշտոնական հաղորդագրություն տարածի այն մասին, որ այսինչ օրը, այսինչ ժամին «սկսվում է քաղաքական հետապնդումը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»:
Սա անգամ տխուր հեռանկար չէ, սա ներկա է, որում ապրում ենք այսօր, և որը «կերտվում» է իշխանության և ընդդիմության կողմից:
Մարտի 1-ից անցել է վեց տարի: Հիշում եմ արյունոտ այդ իրադարձությունների բոլոր հերթական տարելիցները: Հավաքվում ենք. ելույթներ, ծաղիկներ, մոմեր: Սակայն Մարտի 1-ի դեպքերն այսօր էլ ունեն նույն հարցականները, ինչ վեց տարի առաջ: Ոչ մի մարդասպան դատարանի առաջ չի կանգնել:
ՀՀԿ-ն այնքան ջերմ վերաբերմունք ունի այդ խմբակցությունների նկատմամբ, որ պատրաստ է նրանց նախաձեռնությունները համարել իրենը և նրանց հետ համատեղ քննարկել դրանք:
Որքան ավելի կասկածելի է դառնում Մաքսային միության կայացման հեռանկարը, այնքան ավելի բարձր ու խրոխտ են հնչում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցությունը «բխում է Հայաստանի ազգային շահերից»:
«Յան տվեք մեծամասնությունից, յան տվեք…»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հնչեցվող քննադատություններին, մեղադրանքներին:
Հրանտ Բագրատյանը անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի այն մեղադրանքներին, որ «Նաիրիտը» փակել է ՀՀՇ-ի իշխանությունը հայտարարեց, որ »Նաիրիտը» փակվել է ոչ թե ՀՀՇ վարչության որոշմամբ, այլ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Մանուկյանի, ով այսօր աշխատում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Եթե ինչ-որ մարդիկ կան, որ զբաղվում են խաբեբայությամբ, դա իրենց գործն է: Եղել է առաջարկ, դրա շուրջ քննարկում է եղել: Դոգմա՞ է, իրավունք չունե՞նք փոփոխել, առաջարկել ենք նախագիծ բոլուրս միասին, առաջարկել ենք ներկայացնել առաջարկություններ, եղել է նաև մեր առաջարկը, վա՞տ բան է, որ դռնփակ է:
Նրանք համոզված են, որ ռուսներին ամենալավը կհամոզեն կամ ամենալավը կխնդրեն հենց իրենք:
Սկզբնական շրջանում շատ տարածված միջոց էր համարվում էրոտիկ բնույթի նյութեր տեղադրելը, փորձով հաստատված է, որ նման նյութերը մեծ թվով այցելություններ են ապահովում։ Դիտում ապահովելու համար կայքերը նաև վերնագրային մանիպուլյացիաների օգնությանն էին դիմում։
Մեր քաղաքական ուժերն այսօր հայտնվել են իշխանության և հասարակության միջև յուրահատուկ բուֆերի դերում, նրանք ոչ թե հասարակության շահերն են պաշտպանում իշխանության ոտնձգությունից, այլ հակառակը՝ ամեն ինչ անում են հանրային դժգոհությունն իշխանության համար վտանգավոր չդաձնելու նպատակով:
Պետք է արժանին մատուցել ոչ իշխանական ուժերի հնարամտությանն ու կրեատիվիզմին: Նրանք մի քանի օր շարունակ ջանք չեն խնայել, պեղել են հայերենում լայնորեն կիրառվող՝ տաջկական ծագմամբ բառը և հուժկու հակահարված են հասցրել կառավարության հատկապես այն անդամին, ով այդ բառի իմաստը հազիվ թե հասկանա՝ անգամ բացատրական աշխատանքից հետո: