Բաժիններ՝

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Տիմատիի և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուս ռեփեր Տիմատիի և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումների տակ է հայտնվել 117 ֆիզիկական և իրավաբանական անձ։

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել ռեփեր Տիմատիի (իսկական անունը՝ Տիմուր Յունուսով) և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու նկատմամբ։ Պատժամիջոցների ցուցակի նոր անդամների ամբողջական ցանկը հրապարակվել է ԵՄ Պաշտոնական ամսագրի կայքում։ Սահմանափակումների տակ է հայտնվել 117 ֆիզիկական և իրավաբանական անձ։

Պատժամիջոցների հիմնավորումները

Տիմատի (Տիմուր Յունուսով)․ Որպես նրան ցուցակում ներառելու հիմք, ի թիվս այլոց, նշվում է «Ռուսաստանի ագրեսիայի աջակցությունն ընդդեմ Ուկրաինայի», «կրեմլյան քարոզչական նարատիվների» և «հատուկ գործողության»* խորհրդանիշների տարածումը, ինչպես նաև հայտարարություններն այն մասին, որ նա «պատրաստ է անձամբ մարտնչել Ուկրաինայի դեմ»։ ԵՄ-ն նաև նշել է, որ Յունուսովն աջակցել է Ղրիմի միացմանը և ելույթ է ունեցել 2022 թվականի մարտին «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանրահավաքին։

Միխայիլ Պիոտրովսկի․ Ինչպես նշվում է փաստաթղթում, նա հրապարակայնորեն աջակցել և արդարացրել է ռուս զինվորականների գործողությունները՝ ռուսական մշակույթի գլոբալ տարածումը համեմատելով «հատուկ գործողության» հետ։ Նշվում է նաև, որ Էրմիտաժի գլխավոր տնօրենն «աջակցել է ռուսական այն օրենսդրությանը, որը թույլ է տալիս ուկրաինական թանգարանների մշակութային արժեքները ներառել Ռուսաստանի պետական թանգարանային ֆոնդի մեջ»։ ԵՄ-ն նաև հայտարարել է, որ Պիոտրովսկու ղեկավարությամբ Էրմիտաժը «չարտոնված հնագիտական պեղումներ» է իրականացրել Ղրիմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930