Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով սկսվել է 230 հազար հավի մորթը
Ճապոնիայի Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի իշխանությունները սկսել են 230 հազար հավի ոչնչացումը տարածաշրջանում թռչնագրիպի բռնկման հայտնաբերումից հետո:
Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը:
Մասնագետները զգուշանում են հիվանդության տարածումից, ինչը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ: Մասնավորապես, 2023 թվականին թռչնագրիպի բռնկման պատճառով հավերի զանգվածային մորթը Ճապոնիայում հանգեցրել է հավի ձվերի գների ամենամեծ աճին 1991 թվականից ի վեր: Դրանք նախորդ տարվա մակարդակի համեմատությամբ աճել էին 76%-ով, ինչը ցնցումներ էր առաջացրել սպառողական շուկայում: Այն ժամանակ Տոկիոյի որոշ սուպերմարկետներ նույնիսկ մտցրել էին հավկիթների գնման սահմանափակումներ:



