Փաշինյանն այսօր կես բառով չդատապարտեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը, բայց ափալ-թափալ հայտարարեց, որ սադրիչ է համարում Թուրքիայի դրոշի այրումը. Նարեկ Գալստյան
«24 Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր կես բառով անգամ չդատապարտեց Ստեփանակերտի հոյակերտ Մայր տաճարի ոչնչացումը, բայց ափալ-թափալ հայտարարեց, որ սադրիչ է համարում Թուրքիայի դրոշի այրումը Երևանում ջահերով երթի ժամանակ։
Նկատենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը ոչնչացրել է Ադրբեջան պետությունը, իսկ Թուրքիայի դրոշը հրապարակում այրել են կուսակցական մի քանի երիտասարդները։ Մնացածը՝ առանց մեկնաբանության, որովհետև մեկնաբանություններն անիմաստ են»։



