Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների 31.3%-ը երկրի ռեզիդենտ է
2026 թվականի առաջին եռամսյակի դրությամբ՝ Վրաստանում գտնվող Բելառուսի քաղաքացիների 25.6%-ը, Ուկրաինայի քաղաքացիների 18.5%-ը և Ռուսաստանի քաղաքացիների 31.3%-ը համարվում են Վրաստանի ռեզիդենտներ, նշված է Վրաստանի Ազգային բանկի՝ տուրիզմից ստացված եկամուտների վիճակագրության մեջ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ազգային բանկի պարզաբանմամբ՝ այս մարդիկ Վրաստանում են գտնվում արդեն ավելի քան 1 տարի կամ մտադիր են մնալ 1 տարուց ավելի ժամկետով։ Հենց դրա պատճառով, Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանությամբ, նրանք համարվում են Վրաստանի ռեզիդենտներ, և նրանց ծախսերը չեն ներառվում միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտների մեջ։
2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանը տուրիզմից ստացել է 829.8 մլն դոլարի եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 0.5%-ով։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ անցյալ տարվա առաջին եռամսյակում եկամուտը կազմել էր 826 մլն դոլար։



