Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․ Գայանե Անտոնյան

Քառօրյա պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, Ռոբերտ Աբաջյանի մոր հետ լուսանկար է հրապարակել ու կից գրել․ «Երևի մի 9 տարվա նկար է. Նոր Հաճնի դպրոցներից մեկում հայրենասիրական միջոցառում էր։ Էս պահին մեծարանքի խոսքեր էին ուղղում մեր տղաներին։ Հետո երկուսով քայլեցինք դեպի փողոց ու սիրտ-սրտի տված խոսեցինք մեզ հուզող թեմաներից։

Երբ պետք է նստեինք մեզ ուղեկցող մեքենաները, դու ասացիր. «Արի միասին գնանք, շատ բան ունեմ հետդ խոսելու…»

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930