Բաժիններ՝

Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկել է թույլատրել միջուկային զենքի ներմուծումը

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել առաջարկ՝ թույլատրելու միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումը, հանձնումը և պահպանումը պաշտպանության հետ կապված իրավիճակներում: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել առաջարկ՝ ատոմային էներգիայի և քրեական օրենսգրքի մասին օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ», – ասվում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Իշխանությունների առաջարկի համաձայն՝ օրենքում փոփոխությունները թույլ կտան Ֆինլանդիայում միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումը, հանձնումը և պահպանումը՝ «Ֆինլանդիայի պաշտպանության, ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության կամ պաշտպանական համագործակցության համատեքստում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930