Ալեն Սիմոնյանը «ամոթալի և խիստ դատապարտելի է» համարում Ջահերով երթին Թուրքիայի դրոշի այրումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու դրվագին:

«Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա:

Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930