ԲՀԿ-ի որ նպատակին են ծառայում հանրահավաքները

Մարտի 1-ի հանրահավաքում ԲՀԿ-ական պատգամավորների մասսայական մասնակցությանը և խորհրդարանի մոտ նոր հանրահավաք կազմակերպելու որոշմանը բազմաթիվ բացատրություններ են տալիս, որոնց մի մասը կարող է նույնիսկ անհեթեթ թվալ: Բայց Հայաստանում նույնիսկ ամենաաբսուրդ բաներն են երբեմն իրականություն դառնում: ԲՀԿ-ին մոտ կանգնած որոշ գործիչներ վստահեցնում են, որ ԲՀԿ-ի համար այդ հանրահավաքները մի նպատակի են ծառայելու.

«ԲՀԿ-ն իշխանափոխություն չի ուզում, ուզում է, որ Գագիկ Ծառուկյանը դառնա վարչապետ: Սերժ Սարգսյանն էլ է համաձայն դրան, բայց «Գազպրոմի» նախագահ Միլլերն ամեն գնով պաշտպանում է Տիգրան Սարգսյանին: Քաղաքական ուժերի միասնական հանրահավաքը պետք է, որ Ռուսաստանի իշխանությանը ցույց տան, որ Տիգրան Սարգսյանից դժգոհ է ոչ միայն ԲՀԿ-ն, այլ բոլոր ոչ իշխանական ուժերը` գումարած նրանց հետևում կանգնած մարդիկ, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը: Նման մասսայական բողոքի ակցիան կստիպի Պուտինին փոխել իր դրիքորոշումը Հայաստանի վարչապետի նկատմամբ»,- բացատրում են ԲՀԿ-ի առավել տեղեկացված շրջանակները:

Առավել մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս