Ո՞վ է Ռուսաստանի ամենահարուստ մարդը
Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվն ավելանում է անհավանական արագությամբ. Forbes-ի համաշխարհային 40-րդ ամենամյա վարկանիշում նրանց թիվն արդեն հասել է 3428-ի, ինչը 400-ով ավելի է, քան 2025 թվականին: Սա նշանակում է, որ մոլորակի վրա միջինում ամեն օր հայտնվել է առնվազն մեկ նոր միլիարդատեր: Նրանց ընդհանուր կարողությունն աճել է 4 տրիլիոն դոլարով՝ հասնելով 20,1 տրիլիոն դոլարի:
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող միլիարդատերերի ցանկը նույնպես ընդլայնվել է՝ հասնելով 155-ի՝ նախորդ տարվա 146-ի փոխարեն: Առաջին հորիզոնականը՝ զգալի առավելությամբ, զբաղեցրել է Nordgold ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը:
Վարկանիշի պատմության մեջ առաջին անգամ ռուսաստանցի միլիարդատիրոջ կարողությունը գերազանցել է 30 միլիարդ դոլարի շեմը: Դա տեղի է ունեցել շնորհիվ Մորդաշովի ընտանիքին պատկանող «Nordgold» ոսկու արդյունահանման ընկերության բազմապատիկ աճի. մեկ տարվա ընթացքում ոսկու գինն աճել է գրեթե 80%-ով: «Nordgold»-ի արժեքը գրեթե կրկնակի գերազանցել է Մորդաշովին պատկանող «Северсталь»-ի բաժնետոմսերի գինը, որը նախկինում նրա հիմնական ակտիվն էր:
Այս տարի ռուսաստանցիների ցանկում կա 14 նորեկ, որոնց կեսն իրենց կապիտալը վաստակել են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում: Իսկ ամենահարուստ նորեկը դարձել է նախկին միլիարդատեր Մեգդետ Ռահիմկուլովի որդին՝ հունգարական «Kafijat» ներդրումային ընկերության սեփականատեր Ռուսլան Ռահիմկուլովը (№72, 1,9 մլրդ դոլար): Նա, ինչպես և իր եղբայր Տիմուրը (№80, 1,8 մլրդ դոլար), բաժնեմասեր ունի Հունգարիայի խոշորագույն ձեռնարկություններում՝ «OTP Bank»-ում և «MOL» նավթագազային ընկերությունում:
Forbes Russia-ի առաջատարները (2026թ.)
1. Ալեքսեյ Մորդաշով՝ $37,0 մլրդ, «Северсталь», Nordgold, «Лента»
2. Վլադիմիր Պոտանին՝ $29,7 մլրդ«Норникель», «Интеррос»
3. Վագիտ Ալեքպերով՝ $29,5 մլրդ, «Лукойл»
4. Լեոնիդ Միխելսոն՝ $28,3 մլրդ, «Новатэк», «Сибур»
5. Սուլեյման Քերիմով՝ $25,7, մլրդ«Полюс»
Ինչո՞ւ աճեց Մորդաշովի կարողությունը
Աճի հիմնական շարժիչ ուժը ոչ թե մետալուրգիական հսկա «Северсталь»-ն էր, այլ Nordgold ոսկու արդյունահանման ակտիվը: 2025-2026 թվականներին ոսկու համաշխարհային գներն աճեցին գրեթե 80%-ով, ինչը հանգեցրեց ընկերության շուկայական արժեքի բազմապատկմանը: Արդյունքում, «Nordgold»-ի գնահատականն այս տարի գրեթե կրկնակի գերազանցեց Մորդաշովին պատկանող «Северсталь»-ի բաժնետոմսերի արժեքը:



