Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ. «Արմենպրես»

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը. այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«- Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում մասնակիցները կրկին այրել են Թուրքիայի դրոշը։

– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»,- ասվում է կայքի հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930