Դավիթ Շահնազարյան. ԲՀԿ ղեկավարությունը մեղսակից է Մարտի 1-ի համար

168.am-ը «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա վերաբերում այն փաստին, որ Մարտի 1-ի հարցով ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու նախաձեռնությանը այսօր մասնակցում են նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնց մեղադրում են 2008թ. մարտի 1-ի դեպքերին մասնակցելու և կոծկելու մեջ:

Ի պատասխան Դավիթ Շահնազարյանն ասաց. «Բազմիցս հայտարարել եմ, որ ԲՀԿ ղեկավարությունը մեղսակից է Մարտի 1-ի համար՝ սկսած այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից: Ավելին՝ ԱԺ-ում նաև հնչեց կարծիք, ինչին ես համաձայն եմ, որ՝ ԱԺ մեծամասնությունը ամեն ինչ անում է, որ Մարտի 1-ը կոծկեն»:

Հարցը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ-ը համագործակցում նման ուժերի հետ, Դավիթ Շահնազարյանը հորդորեց ուղղել ՀԱԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31