Ազգային վիճակագրության ծառայության տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը նվազել է և շարունակում է նվազել։
«Ես ընդունում եմ այն փաստը, որ այդ պրոյեկտը շատ խնդիրներ ունի, չենք թաքցնի, բայց պետք է դեռ սպասել ու տեսնել»,- ասում է Կոնստանտին Սիմոնովը:
Վերջին ամիսներին ֆինանսական աշխարհի ուշադրության կենտրոնում ԱՄՆ դոլարի արժևորումն է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում բազմաթիվ երկրների համար
«Հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա ապագան լավատեսական չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքական «Զաման» թերթի սյունակագիր, Թուրքիայի Ռազմավարական հեռանկար քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմեդ Ֆատիհ Օզթարզուն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների և շփումների վատթարացմանն ու փոխադարձ կտրուկ հայտարարություններին:
Քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքից դուրս բերվեցին Գևորգ Սաֆարյանն (նա ձեռնաշղթաներով էր) և Պավել Մանուկյանը:
«Նրանց դեպքում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, ուստի այս երկրների ապագան ԱլԳ-ում անորոշ ընթացք է դեռևս խոստանում: Ապագայում միգուցե դետալները հստակեցվեն և նրանց հետ ԵՄ ապագա հարաբերությունների պատկերն էլ ավելի հստակ դառնա»,- ասաց Նիկու Պոպեսկուն:
«Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի»՝ «Հիմնադիր խորհրդարանն» ավելի խոցելի է (պայմանական բառ եմ ասում): Ի՞նչ տեսակետից է խոցելի: Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, չգիտեմ՝ ինչից ելնելով՝ խանդից, թե ինչից (ես չէի ասի, թե այդտեղ գաղափարական հարց կա), ուղղակի կամ անուղղակի ադարացնում էին իշխանությունների ձեռագիրը «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ»:
«Քաղաքական հետապնդումները սկսվեցին ավելի լայն մասշտաբով՝ արդեն հորինած քրեական գործի շրջանակներում, որ զանգվածային անկարգությունով են ձևակերպել: Հետևաբար` կարող եմ ենթարդրել, որ քաղաքացիական անհնազանդությունը շփոթել են զանգվածային անկարգության կոչերի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հակոբյանը:
Իրականում ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, և դա տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից՝ հետևողականորեն ու միակողմանիորեն Հայաստանի շահերը ոտնահարելու, ու ՀՀ իշխանությունների կողմից՝ դա խոհեմաբար ընդունելու արդյունքում:
Ինչ վերաբերում է Հայաստանին` կասեմ, որ աստեղ այն ամենալավ երաժիշտներն են ապրում, ում ես ճանաչում եմ, նույնիսկ Մոսկվայում այդպիսիներին չեմ հանդիպել, փողային նվագախմբերը պարզապես հիասքանչ են, այստեղ խենթանալու աստիճանի լավ երաժիշտներ կան: «Կատուները», «Թայմ Ռիփորթը» («Time Report»)` դրանք խելագարվելու չափ լավն են, «Կատուներն» ընդհանրապես պայթեցրել են հիմա ամբողջ Մոսկվան:
Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր քույրերի հետ Հայաստան կժամանի ապրիլի 24-ին: Այս մասին 168.am-ին հայտնեցին Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած ամերիկյան աղբյուրները:
«Ի՞նչ իմաստ կա իրանական գազը տարանցել Եվրոպա Հայաստանով և Վրաստանով»,- 168.am-ի հետ զրույցում նման զարմանք հայտնեց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
168.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում այս կինոռեժիսորի անունը
Կինոյի մասին օրենքը պետք է սահմանի, որ անհրաժեշտ է մի մարմին լինի, որը լիցենզիա կտա ոչ թե ֆիլմին, այլ սկսած այն մարդուց, ով նկարահանում է այդ ֆիլմը: Կինոթատրոններն էլ իրենց հերթին չպետք է ցուցադրեն լիցենզիա չունեցող ֆիլմեր:
«Ես կասեմ հետևյալը, որ Ռուսաստանը գնում է մեծ աշխարհաքաղաքական ծրագրերի ետևից, ինչպես, օրինակ, Ուկրաինայում, բայց տնտեսական առումով` բոլոր արագություններով սլանում է դեպի բետոնե պատ»:
«Ես զգուշավոր լավատեսությամբ եմ վերաբերվում Լոզանում ձեռք բերված համաձայնագրին` հիշելով այն մասին, որ սատանան միշտ դրանց իրականացման մեջ է»:
ՀՀ-ի պարագայում նույնպես օրինաչափություն կարելի է գտնել փոխարժեքի և արտահանման միջև։ Թույլ դրամը նպաստում է արտահանմանը։ Սակայն կա մի բայց…
Այո, իրանական հիմնախնդրի լուծումը Հայաստանի համար իսկապես կարող է անգամ փրկությանը հավասար հնարավորություն դառնալ: Սակայն այդ հնարավորությունն օգտագործելու համար, առավել քան երբևէ, Հայաստանին անհրաժեշտ է սուբյեկտայնություն ու ինքնիշխանություն, որից այսօր գրեթե զրկված է Հայաստանը:
Այս շաբաթվա ամենաանսպասելի տնտեսական լուրի հեղինակը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակն է: Հայաստանի տնտեսության հերթական վերլուծականը հրապարակելիս` գրասենյակը կանխատեսեց, որ 2020թ. կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: 90-ականների էներգետիկ ճգնաժամի հիշողություններից դեռևս չձերբազատվածներիս համար սա սարսափելի կանխատեսում է:
«Վտանգ կա, որ այն նույն մարդիկ, ովքեր համոզել էին նախագահ Պուտինին` ագրեսիվ մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ, ևս մեկ անգամ կհամոզեն նրան` չլուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ավելին, բարձր պահել ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածության մակարդակը»,- ասում է Մեթյու Բրայզան:
«Ցավոք սրտի, մեր տկարության հետևանքով` այնպիսի հարաբերություններ են ձևավորվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, որ դրանք չի կարելի գործընկերային համարել։ Դրանք վասալի և տիրոջ հարաբերություններ են, և թելադրանք կա»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը:
Գլխավոր ասելիքն այն էր, որ ավտորիտար, դիտկատորական ռեժիմները չեն կարող տնտեսական աճ ապահովել։
«Եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ սխալ է գների կայունությունը պահպանելը՝ զոհելով տնտեսությունը, և այդտեղ ես նույնիսկ կպաշտպանեմ պարոն Բագրատյանի տեսակետը, բայց դա անելու համար պետք է օրենքը փոխել: Այսինքն՝ ոչ թե մարմիններին, որովհետև իրենք կատարել են իրենց պարտականությունները: Զավեշտ է օրենսդիրի կողմից քննադատել՝ օրենքը կատարելու համար: Չի կարելի»:
«Տեղի կունենա՞ գնաճ: Պարտադիր չէ, որ գնաճը լինի այնքան, ինչքան դրամն արժեզրկվի, եթե միաժամանակ ՀՀ նախագահը հայտարարի, որ շուկաներն ազատ են: Իսկ սա պետք է լինի ազգային ակցիա` ինչպես գնացինք հռչակագիրը կարդացինք: Ես խորհուրդ կտայի, որ նախագահը տնտեսական էլիտային հավաքի ու հայտարարի, որ շուկան ազատ է»:
Ինչպես երևում է պետական պաշտոնյաների լրացրած հայտարարագրերից` մեր պաշտոնյաները նախընտրում են իրենց խնայողությունները պահել արտարժույթով։
Ըստ ամենայնի, Ռուսաստանում հասկանում են նաև, որ խնդիրներ չունենալով Հայաստանի իշխանության հետ, այսպես շարունակվելու դեպքում, խնդիրներ կարող են առաջանալ հասարակության շրջանում:
Նրա համոզմամբ` Հայաստանի անվտանգության խնդիրները և կախվածությունը Ռուսաստանից կմեղմվեն Հայաստանի ապաշրջափակման դեպքում։ Իսկ այդ հարցում, ըստ Բրայզայի, ԱՄՆ նախագահը կարող է իր ակտիվ դերակատարությունն ունենալ` հստակ դիրքորոշում հայտնելով ԼՂ հակամարտության վերաբերյալ։
«Հայաստանն ու Եվրոպական միությունը կարողացան շրջանցել փակուղին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ապագային:
<Սա նաև ցույց է տալիս, թե իրոք ինչ արատներով է հիվանդ Ադրբեջանը: Այս պետությունը լավ ավարտ չի ունենալու: Սա միանաշանակ է, որովհետև չի կարելի պետականաշինության ողջ փիլիսոփայությունը կառուցել ատելության, չարության վրա: Նման մոտեցումը հենց Ադրբեջանի համար ուշ թե շուտ ողբերգության ու աղետի է բերելու»:
«Մոսկվան հասկանում է, որ Հայաստանի «օդն ամբողջությամբ փակել» չի կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Հայաստանում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի սպառնալիքներին այն մասին, թե ինչպիսի բացասական հետևանքներով է հղի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ պայմանագիրը: