
Ալեքսանդր Արզումանյանը կողմ է ՄԻՊ պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը բավարար համարեց քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածու Արման Թաթոյանի հիմնավորումները, որ մինչ այս ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ լինելը շահերի բախում չի առաջացնի ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում:
Նա անհասկանալի համարեց հարցերը՝ թե արդյոք Թաթոյանը խիզա՞խ է և կկարողանա՞ անկախ աշխատել.«Ես կարծում եմ՝ Ձեր մանդատի լեգիտիմության համար կարևոր է, որ Դուք հնարավորինս լայն աջակցություն ստանաք այս դահլիճում:
Մեկ տարի հետո մենք չենք լինելու, Դուք ավելի պակաս կաշկանդված կլինեք: Այդ առումով ես կողմ եմ քվեարկելու Ձեր թեկնածությանը: Մաղթում եմ շուտափույթ թոթափում այն բոլոր հնարավոր կաշկանդանքներից, որ կարող են խանգարել Ձեր աշխատանքում»: