Բաժիններ՝

Մոսկվայում մահացել է կինոռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը

Երեկ կյանքից հեռացել է ռուսաստանաբանակ հայազգի ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը: Այս մասին տեղեկացրել են նրա ընկերները: Գրիգոր Գյարդուշյանը ծնվել է Էջմիածին քաղաքում:

1987թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1997թ. հիմնադրել է «Три кита» կինոընկերությունը, 2008թ.` «Էկրան» պրոդյուսերական կենտրոնը, որի գլխավոր տնօրենն է եղել: Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք ֆիլմերում` «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Օդային էքսպրես» (1993-2001թթ), «Ծովահենների իշխանություն» (1994թ., 2012թ.), «Բնավորություն տղամարդկանց համար» (1999թ.), «Ամառային սիրավեպ» (2001թ.), «Ռուդը և Սեմը» (2007թ.), «37-րդ սիրավեպը» (2010թ.) և այլն: Արժանացել է մի քանի կինոմրցանակների տարբեր փառատոներում: «168 Ժամը» խորապես ցավակցում է Գրիգոր Գյարդուշյանի բոլոր հարազատներին, գործընկերներին և նրա ստեղծած ֆիլմերի երկրպագուներին:

Gyardushyan (7) Gyardushyan (3) Gyardushyan (1) Gyardushyan (6) Gyardushyan (5) Gyardushyan (4) Gyardushyan (2)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս