Ո՞վ է տեսել նոր Ընտրական օրենսգիրքը

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 2 ամիս է՝ խոսվում է Ընտրական օրենսգրքի մասին, բայց դրա ծայրն էլ չի երևում: Նա հետաքրքրվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե գոնե նա տեսե՞լ է նոր օրենքի նախագիծը:

Է.Շարմազանովը պատասխանեց, որ սահմանված ժամկետում՝ մինչև հունիս, նախագիծը կներկայացվի ԱԺ և բոլոր քաղաքական խմբակցություններն ու գործիչները կկարողանան առաջարկներ ներկայացնել: «Իսկ ես տեսել եմ, թե չեմ տեսել, կարծեմ, դա արդեն կարևոր չի, որովհետև ես շատ բան կարող եմ տեսնել, կարող եմ և չտեսնել»,- նկատեց ԱԺ փոխխոսնակը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29