ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց արագացված կերպով

Քիչ առաջ արագացված կերպով ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված երկու օրինագծերի երկրորդ ընթերցումն անցավ առանց քննարկումների ու ելույթների, և երկուսն էլ ընդունվեցին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրինագծին կողմ քվեարկեց 74, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե սխալ է տեղի ունեցել և խնդրեց կրկնել քվեարկությունը:

Հանուն «օպոզիցիոն գործընկերների հանգստության» քվեարկությունը կրկնեցին, տարբերությունն էական չէր՝ 71 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ:

Խաղողի օղիների արտադրությունը դյուրինացնող օրինագծին կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ չկար, իսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ մնաց: Նա հայտարարեց, որ դեմ է օրենքների՝ առաջին ընթերցումից 5 րոպե հետո երկրորդ ընթերցմամբ ընդունմանը: Փաշինյանը զգուշացրեց, որ բարի նպատակներով օրենքներ են բերվում, հետո պարզվում է մի ստորակետ կամ տառ սխալ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29