Բաժիններ՝

ԱԺ-ն լսում է ՄԻՊ թեկնածուին

ՄԻՊ ընտրության համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացվել էր 2 թեկնածություն՝ Արման Թաթոյանը քաղաքական մեծամասնության կողմից, և Զարուհի Փոստանջյանը՝ Էդմոն Մարուքյանի կողմից: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՄԻՊ ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նա նշեց, որ ԲՀԿ քաղաքական թիմը նույնպես թեկնածու էր ներկայացրել, բայց նրան չեն կարողացել գրանցել:  Հ. Սահակյանը հայտարարեց, որ Արման Թաթոյանը դրսևորել է բացառապես ապաքաղաքական գործունեություն, այս կամ այն հարցի վերաբերյալ հայտնած տեսակետները եղել են զուտ մասնագիտական: «Երիտասարդ է, պրակտիկ է և, կարծում եմ, այն խնդիրները, որ դրված են Արման Թաթոյանի առջև, կարող է հաղթահարել և լուծել, իհարկե, մեր բոլորի աջակցությամբ»,- ասաց Հ.Սահակյանը:

Նա ներկայացրեց Ա.Թաթոյանի կենսագրությունը և նշեց, որ նա այժմ դասավանդում է այնպիսի առարկաներ, որոնք առնչվում են ՄԻՊ գործունեությանը, որին կնպաստի նաև միջազգային կառույցներում նրա հեղինակությունը: Ա.Թաթոյանը պատգամավորներին ներկայացրեց հայեցակարգային այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց իրացումը, ըստ նրա, հնարավորություն կտա առավել բարձրացնել իրավունքների պաշտպանության վիճակը մեր երկրում և օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունն ու արդյունավետությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս