«Հայաստանի համար ես տեսնում եմ որոշ ձեռնտու հանգամանքներ: Այդ շահերն ակնհայտ են Հայաստանի դեպքում»,- ասում է ՌԴ «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
Դատելով ՀՀԿ-ականների վերջին օրերի հայտարարություններից, իշխանությունը հույս ունի կամ ցանկանում է ԲՀԿ-ն վերածել ամբողջությամբ վերահսկելի կուսակցության՝ գուցե անգամ ֆորմալ ընդդիմադիր դերը պահպանելով:
Հ.Աբրահամյանը հորդորեց բոլորով միասին խնդրին լուծում տալ, առավել ևս, որ ընդդիմությունը վերահսկողական ֆունկցիա է ուզում: Նա նշեց, որ ապրիլին լրանում է իր պաշտոնավարման մեկ տարին. «Թող որևէ մեկը ասի, որ որևէ բիզնես եմ արել, կամ սերտաճած եմ»: Ըստ նրա՝ մարդիկ անհիմն խոսում են, իսկ անհիմն խոսակցությունները որ շրջում են երկրում, շատ փչացնում են մթնոլորտը:
«Եթե ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացը դրական ընթացք ստանա, և Ուկրաինան կատարի իր պարտավորությունները, կփոխվի ողջ Ուկրաինայի կառուցվածքը, Դոնեցկն ու Լուգանսկը երկրում որոշումների ընդունման վետոյի իրավունք կստանան, կմասնակցեն ակտիվորեն երկրի կյանքին: Կարգավորման այս սցենարը կարող է տարածվել նաև ԼՂ հակամարտության վրա»:
Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր վավերացրել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքացիների կեցության փոխադարձ կարգի մասին համաձայնագիրը:
ՀՀ Ազգային ժողովում ընթանում է քառօրյա նիստը։
«Հայաստանի անդամակցության դեպքում ևս մի շարք լուրջ հարցեր կան: Եթե Հհ-ն ընդհանուր սահման չունի ՌԴ- հետ, ապա ինչո՞ւմն է մաքսային միութան արդյունավետությունը Հայաստանի համար: Սա թուլացնում է այդ անդամակցութան ազդեցությունը»,- ասում է նա:
«Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, համաձայն որի՝ 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%, այսօր վիճաբանության պատճառ դարձավ Ազգային ժողովում: Կառավարությունն օրինագիծը ներկայացրել է 48-ժամյա ռեժիմով քննարկման համար: Ընդդիմադիր պատգամավորները պնդեցին, որ այս արտոնությունը կնպաստի արտահանման մենաշնորհացմանը:
Մի խոսքով, ծանր ժամանակներ են սպասվում։ Սակայն կառավարությունը դեռ խուսափում է մինչև վերջ անկեղծ գտնվել և ասել, որ լուրջ դժվարություններ ենք ունենալու։
Ուշագրավն այն է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, կոչ անելով վերադարձնել դիվերսանտներին՝ Ասկերովին և Գուլիևին անվանում են «բանտարկյալներ» կամ «պատանդներ» և ոչ՝ «ահաբեկիչներ», «դիվերսանտներ», «գերիներ», ինչն էլ հենց մտահոգում է հայաստանյան փորձագիտական հանրությանը:
«Կարծում եմ, որ չնայած ներկայում տիրող հուսախաբությանը և հանրահավաք կազմակերպելու ծառուկյանական մեթոդների հավանական բացակայությանը, մարտի մեկի հանրահավաքը մարդաշատ կլինի: Անմեղ զոհերի հիշատակը հարգելու մոտիվացիան կա, երկարատև ընդմիջման հանգամանքը կա, ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու պահանջը կա»:
«Արցախը ադրբեջանցի դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորություն չի տեսնում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այս անգամ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի` դիվերսանտներին Ադրբեջանի կառավարությանը վերադարձնելու մասին կոչին:
Եթե ՀԱԿ-ը հանկարծ կողմ քվեարկեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցին, հնարավոր է՝ ԲՀԿ-ն նոր, հավելյալ խնդիրներ ունենար: Իսկ ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, ոչ միայն «ըմբռնումով է մոտենում» ԲՀԿ-ի քայլերին, այլ նաև ուժերի ներածի չափով զբաղվում է ԲՀԿ-ի պաշտպանությամբ:
Ազատ Արշակյանի խոսքով՝ քաղաքականությունից հեռանալու տարբեր ձևեր կան՝ «կարող է դուռը շրխկացնելով հեռանալ, և կարող է հանգիստ հեռանալ՝ առանց մանդատից հրաժարվելու», դառնա սովորական պատգամավոր, դրան զուգահեռ՝ կարգավորի իր բիզնեսները:
«Ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, չխաբենք ինքներս մեզ, չզբաղվենք սնապարծությամբ»,- Տիգրան Պասկևիչյանի խոսքերն են, և թերևս հենց այս սկզբունքով ապրելով էլ՝ նա վաստակել է անունը, որի շուրջ մեկ օրվա մեջ կարող են համախմբվել հարյուրավոր մարդիկ:
«Այո, Հայաստանում կա կառավարման ճգնաժամ: Եվ անցած 20 տարիներին անընդհատ խոսում են իշխանափոխության մասին, բայց իշխանափոխություն երբեք չի իրականացվել»,- այսօր ԱԺ-ում կառավարման ճգնաժամի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վաղը կիսագաղտնիության պայմաններում գործող ակումբում Արթուր Չիլինգարովը կխոսի ՌԴ ներկայիս աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ:
«Վերջին տարվա ընթացքում մենք հակամարտության ակնհայտ սրման ականատեսն ենք դարձել, այսինքն` լարվածությունը հասել է ամենաբարձր կետին, բայց պատերազմ չի սկսվում: Ակնհայտ է, որ Բաքուն ցանկանում է «ճոճել նավակը», որպեսզի ակտուալացնի հակամարտությունը»:
Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ սա պատեհ առիթ է, որ այն ուժերը, որոնք հրապարակներում խոսում են Ս.Սարգսյանի պաշտոնանկության մասին, ցույց տան իրենց դիրքորոշումը: Նա կոչ արեց ամիսներ շարունակ փողոցներում խոսելու փոխարեն կողմ քվեարկել, հետո քննարկել:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս գալով նիստից՝ չպատասխանեց լրագրողների հարցերին: Փոխարենը նա քառյակ արտասանեց Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմից. «Գործն է անմահ լավ իմացեք…»,- ասաց Ուրիխանյանն ու ավելացրեց, թե մամուլում պատշաճ կարգով կտեղեկացվի նիստի մասին։
Բնակարանի պահանջ ունեցող սոցիալական ոչ ապահովված խավը չի կարող իր պահանջներին համապատասխան՝ ընտրություն կատարել անշարժ գույքի երկրորդային շուկայից:
«Ծնողներն իրենք պիտի ուղղորդեն իրենց երեխաներին` ամուսնանալուց առաջ անցնել բժշկական հետազոտություն, տղայի մայրը` իր որդուն, աղջկա մայրը` իր դստերը։ Սա հարց է, որ պետք է լուծվի, ինչին պետք է նպաստեն նաև ընտանեկան բժիշկները։ Այդ դեպքում հնարավոր կլինի կանխել շատ ու շատ հիվանդություններ, այլ ոչ թե` հետագայում երկարատև պայքարել դրանց դեմ»:
«ԵՄ-ն սպասում է, որպեսզի հայկական կողմը հստակեցնի` ինչ է հնարավոր անել և ինչպես առաջ գնալ: Դա Հայաստանը պետք է թելադրի, քանի որ ԵՄ-ի հետ այդ հարաբերությունները պետք է համատեղելի լինեն Հայաստանի ԵՏՄ հանձնառությունների հետ»:
«ԲՀԿ-ն չի կարող համարվել ընդդիմադիր կուսակցություն, և ընդհանրապես ԲՀԿ-ին չի կարելի համարել կուսակցություն: Նույնը կարող եմ ասել նաև ՀՀԿ-ի մասին: ՀՀԿ-ն փողատեր վերնախավի կողմից ձևավորված խմբակ է»,- ասում է Աղասի Թադևոսյանը:
«Մենք կառավարության հետ մեր քննարկումների ժամանակ էլ ընդգծում ենք, որ պետք է նկատի ունենալ մի հանգամանք` թե՛ խոշոր, թե՛ փոքր բիզնեսին առնչվող խթաններն ու ազդեցությունները մի շարք փոխկապակցված գործոնների արդյունք են։ Ինչ-որ առումով դա նման է բարդ կառուցվածք ունեցող մեքենայի, որի վրա եթե մի բան ես փոխում, կարող է ինչ-որ ուրիշ բան սխալ աշխատի»:
Ակնհայտ է, որ անցած մեկ շաբաթվա իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում առաջացել է վակուում: Ո՞վ կամ ովքե՞ր են լցնելու այդ վակուումը: Հասկանալի է, փորձելու են բոլորը, այդ թվում՝ իշխանությունը՝ «կառուցողական ընդդիմությամբ» քաղաքական դաշտը լցնելու իր ցանկությամբ:
«Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, թե ով է Գագիկ Ծառուկյանը, և ինքն էր տարիներ առաջ Գ. Ծառուկյանին դասում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շարքին, ովքեր, ըստ նրա, երկիրը կործանողներն էին: Այս տարիների ընթացքում Գ. Ծառուկյանի բնույթը չի փոխվել: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը նրա հետ կապված ինչ-ինչ հույսեր ունի, այնինչ դրանք օդի մեջ բաներ են, մանիպուլյատիվ են»:
«Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Ազատության հրապարակում կազմակերպված ասուլիս-հավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ իրենք մեկ տարի շարունակ պայքարել են եռյակի ուժերի հետ, բայց այսօր նրանք այդպես էլ չեկան Ազատության հրապարակ, ինքը մենակ է այնտեղ կանգնած, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ կիարկի օրը եռյակի առաջնորդները պայմանավորվել են մյուս երկու ուժերը ևս պետք է լինեն Ազատության հրապարակում:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը վերջերս հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից: Նշել էինք նաև, որ մենք այս օրերին փորձել էինք բազմիցս Խ. Սուքիասյանից անձամբ ճշտել հանդիպման շարժառիթը, սակայն շուրջ 1 շաբաթ գործարարի օգնականը չէր կարողանում կապ հաստատել նրա հետ: