Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի. Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը կկանգներ դատարանի առջև. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հազարավոր մարդկանց գլուխը կերած խունտայի հրճվանքը չի դադարում արդեն 5 տարի։
Եվ սա անարդար է՝ Աստծո, բնության եւ մարդկության օրենքներով։
Արդարությունը պետք է վերականգնել, քանզի անարդարությունից ծնվում է ծայրահեղականությունը, ինչը վտանգավոր է պետության համար։
Եվրոպական որեւէ երկրում նման ռեժիմը ոչ միայն չէր արժանանա հենց եվրոպական աջակցությանը, այլեւ գահընկեց կարվեր եւ կկանգներ դատարանի առջև»։



