Արփինե Հովհաննիսյանը՝ վնասազերծված խմբի մասին

«Ես խմբի մասին չեմ կարող կարծիք հայտնել, որովհետև խմբից որևէ մեկի չեմ ճանաչում, անկեղծ ասած»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով նոյեմբերի 25-ին ԱԱԾ կոմից վնասազերծված խմբին: «Ինչ վերաբերում է գնահատականներին, ես կարծում եմ, որ մեր հատուկ ծառայություններ իրապես, ես սա համոզմունքով եմ ասում, լավ են կատարել իրենց աշխատանքը, և իրապես վտանգավոր հանցագործություններ են կանխվել: Եվ այս առումով մենք պիտի մի փոքր էլ որոշակի գնահատական հնչեցնենք, նաև մենք էլ մի փոքր այլ հայացաքով նայենք: Երբ մենք պոստ ֆակտում ենք ինչ-որ բան արձանագրում՝ կատարումից հետո, ափսոսանքի խոսքեր ենք հնչեցնում ու մեղադրանքներ: Երբ կանխարգելման փուլն է, թերահավատորեն ենք վերաբերվում, հարցերին թեական ենք մոտենում և արդյունքում սկսում ենք այս կամ այն հարցում ինչ-որ այլ ձևակերպումներ փնտրել:

Ես իրականում կարծում եմ, որ եթե չարյաց փոքրագույնի սկզբունքով առաջնորդվեինք, ես գերադասում եմ (ցավով եմ մատնանշում), որ այսպիսի գնահատականներ լինեին, բայց կանխարգելվեր այն, ինչ ի պատիվ իրենց արեցին հատուկ ծառայությունները, քան հետո մենք խոսեինք պոստ ֆակտում՝ փաստից հետո՝ ափսոսանքով արձանագարելով այս կամ այն երևույթի, այս կամ այն կառույցի լավ չաշխատելը»,- հավելեց նախարարը:

Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Տեսանյութեր

Լրահոս