Բաժիններ՝

«Տիգրան Սարգսյանը չի կարողանա ՀՀ-ի համար ընդգծված քաղաքականություն վարել». Գագիկ Մակարյան

2016 թվականին Եվրասիական տնտեսական միության նախագահությունն անցնելու է Հայաստանին: Փետրվարի 1-ից ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր պարտականությունները կստանձնի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել Հայաստանի համար, արդյո՞ք սա որևէ հնարավորություն է բացում մեր երկրի համար:

168.am-ի այս հարցին Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը որևէ հուսադրող պատասխան չտվեց:

«Չեմ կարծում, որ ինչ-որ առանձնահատկություններ կլինեն: ԵՏՄ-ն կոնսոլիդացված մեխանիզմ է, այնտեղ բոլորը փորձում են զերծ մնալ շահերի բախումից: Նաև կողքին այնպիսի երկրներ կան, որ Տիգրան Սարգսյանը չի կարողանա ՀՀ-ի համար ընդգծված քաղաքականություն վարել: Նա կմնա համահունչ ընդհանուր պլատֆորմին, ընդհանուր նպատակներին, և չի փորձի այլ բաներ իրեն թույլ տալ: Նման դեպքերում առանձնահատուկ գործողությունները, շահերի բախումը կարող են կոնֆլիկտներ առաջացնել»,- ասաց Գ.Մակարյանը: Միության նախագահը նաև նշեց, որ Տիգրան Սարգսյանից՝ որպես ՀՀ կառավարության ղեկավարից, դրական հիշողություններն առանձնապես շատ չեն:

«Նայած, թե Տ.Սարգսյանն ինչ պետք է ընդգծի Հայաստանի համար: Այստեղ իր վարչապետության շրջանում մենք, ցավոք, որոշ բացասական ընդգծված բաներ տեսանք, և գուցե պետք էլ չէ, որ այժմ ԵՏՄ-ում իր կողմից ընդգծված վերաբերմունք լինի ՀՀ-ի նկատմամբ»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս