Հայաստան է ժամանել Սերբիայի վարչապետը
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:



