Ռուսաստանը Հայաստանում և Հայաստանից ստանում է այն ամենը, ինչը ցանկանում է՝ փոխարենն ապահովելով «հարմարավետություն Պուտինի հետ հարաբերություններում»: Հենց այս բանաձևի վրա էր խարսխված նաև 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը:
Հարցին, թե՝ վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին` Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում նրա հետ հարաբերություններում»:
«Խնդրում եմ` խնդիր դրեք իրականացնել հակաճգնաժամային խնդիրներ, ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունը ճգնաժամից դուրս բերել, իսկ սրանից հետո կարելի է մտածել ապագայի մասին: Այլապես, ես կարծում եմ, որ քաղաքական որոշումներ կարող են կայացվել, օրինակ` կարելի է ստիպել սիրել, բայց չէ՞ որ լավ սեր չէ»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Հաշվենկատ ստրատեգ ու անողոք պրագմատիկ Լի Կուան Յուն բնական պաշարներ չունեցող փոքրիկ կղզին վերածեց բարգավաճող տնտեսության:
Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
2009 թվականին նույնպես կառավարությունը գնաց թանկուկրակ անհասկանալի վարկեր ներգրավելու ճանապարհով, որոնցից մեկը Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարն էր` կրկին բավականին թանկ պայմաններով
«Եթե Աստված չանի, պատերազմ սկսվի Ղարաբաղում, ապա նույնիսկ ՀԱՊԿ-ի շրջանակում մեր բանակը չի օգնի Ձեր բանակին: Շարքային ղազախները ավելի շուտ կդառնան կամավորներ Աdրբեջանում»,- նշեց նա:
Երեք երկրների նախագահները երեկ պայմանավորվել են, որ իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու են մայիսի 8-ին՝ Մոսկվայում: Կրկին՝ առանց Հայաստանի: Իսկ դա ուշագրավ է նաև նրանով, որ մայիսին կայանալու է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին պատրաստվում է մասնակցել նաև Հայաստանը:
«Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի և Ռուսաստանի երկխոսությունն այս հարցի շուրջ հնարավոր է»,- նկատեց Մոդեստ Կոլերովը:
«Պատվիրատուներն ունեն ադրբեջանաթուրքական հետքեր: Նույն ներկայացուցիչները Երևանում էլ կարող են մտնել ու նման եղեռնագործություն գործել: Դա հենց այնպես չի եղել, հենց այնպես չեն մտնում գիշերը մի ընտանիք ու նման եղեռնագործություն իրականացնում»:
Վերջին տարիների ամենաառեղծվածային ու հակասական պատմությունը, հարկավ, հանրահայտ «Նաիրիտին» է վերաբերում: Գիտաարտադրական այս հսկան շատ ինքնատիպ ու տարօրինակ մեթոդով է վրեժ լուծում: Հիմա քչերն են հիշում, որ 1988-ի ազգային զարթոնքը սկսվեց «Նաիրիտը եղեռն է» ցուցապաստառ-կարգախոսերուվ: Հավանաբար, ոչ ոք չի էլ հիշում, թե ինչպես էր մեր պատգամավորներին ԽՍՀՄ տվյալ պահի վարչապետ Նիկոլայ Ռիժկովը լացակումած պաղատում` չփակել այդ ձեռնարկությունը:
Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է` մեծ ջանքեր է գործադրել` պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։
«Բնականաբար, չի լինի այլևս Ասոցացման համաձայնագիր Հայաստանի համար, քանի որ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ընտրեցին ասոցիացման ուղղությունը, իսկ Հայաստանը` ոչ, թեև մենք այն հարգում ենք: Սակայն ես կարծում եմ, որ հնարավոր է համաձայնագիր Հայաստանի հետ ոչ այն խորությամբ, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում»,- ասում է Ռիչարդ Չարնեցկին:
Վարկավորման ծավալների սահմանափակման և պայմանների խստացման մասին խոսում են ոչ միայն տնտեսավարողներն ու քաղաքացիները, այլ հենց իրենք` բանկիրները։
«Մոսկվան մտածում է, որ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի, և նման տեղ էլ, ըստ էության, չկա: Հարցն այն չէ, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանին, թեև կա նաև ադրբեջանական լոբբի Մոսկվայում: Պարզապես Ռուսաստանը ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմն է, և ոչ էլ՝ դեմ»:
«Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին»,- ասում է Ժիրայր Լիպարիտյանը:
Տեսանելի է, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրամիության հետ գրեթե կանգ առած հարաբերություններում ինչ-որ գործընթաց է սկսվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետև չգիտի՝ որքանո՞վ դա թույլ կտա Ռուսաստանը:
«Խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից»
«ՀՀ-ն կցանկանար Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը ոգեկոչել թուրք ժողովրդի հետ միասին»,- ասաց երկրի նախագահը
«Եվրոպական միությունը փորձում է հասկանալ Հայաստանի որոշումը և առաջ շարժվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին՝ անդրադառնալով Հայաստանի կատարած աշխարհաքաղաքական ընտրությանը:
«ՀՀ-ն ընտրել է ԵՏՄ անդամակցության ճանապարհը: Կիսով հղի չի կարելի լինել: Մենք Բրյուսելից շատ հստակ ազդակ ստացանք, որ չի կարելի է ԵՏՄ-ում լինել և առևտրի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ»,- ասաց նա:
«Հիմա նոր քննարկումներ են ընթանում ՀՀ-ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ, հատկապես՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վերաբերյալ: ԵՄ կողմից փոխադարձ աջակցություն կա և՛ սոցիալական, և՛ քաղաքական բարեփոխումներին, որ ՀՀ-ն ուզում է իրականացնել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան:
«ՀՀ-ն ցույց է տալիս, որ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, բայց երբեք չթողեց դեպի Եվրոպական միություն իր հայացքն ու քաղաքականությունը: Կարծում եմ, որ այս միջոցառումը նշան է, որ նախնական շոկը եվրոպացիների կողմից անցել է…»,- ասում է նա:
Մարտի 18-ը կյանքից ողբերգականորեն հեռացած քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան հիշատակի օրն է: Այդ առիթով հրապարակում ենք նրա հոդվածներից մեկը, որը շատ արդիական է մեր օրերի համար: Նյութը տրամադրել է Տիգրան Հայրապետյան ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամը:
«Չեմ կարծում, թե մոտ ապագայում կտեսնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Բրիտանիայի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով հեղինակավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Այսօր ԱԺ-ում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստն ամփոփվեց քվարկությամբ: Միաձայն ընդունվեցին քաղաքական, էներգետիկ, սոցիալական և կրթական կոմիտեների զեկույցները:
Գերմանացի պատվիրակ Կնուտ Ֆլեկեշտայնի կարծիքով՝ չի կարելի լավ ապագա կառուցել, եթե չեն հաշտվում անցյալի հետ: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի անցյալի մասն է կազմում. «Ամբողջությամբ դրժելով պատմությունը՝ նպաստում ես, որ ցեղասպանությունները կրկնվեն: Լավ կլիներ, որ մեր թուրք բարեկամները մեր կողքին լինեին, և մենք աջակցեինք նրանց»:
Սերժ Սարգսյան նշեց, որ Բաքուն ապակառուցողական դիրքորոշում է դրսևորում՝ հետ կանգնելով ձեռք բերվածից, փորձում է փոխել ՄԽ ձևաչափը, առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ՝ փոխում են պայմանավորվածությունները. «Խնդրի բանալին գտնվում է ոչ թե Փարիզում կամ այլ տեղ, այլ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում»:
Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում սկսվեց Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որի բացմանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ համատեղ ջանքերը տալիս են շոշափելի արդյունք:
Կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է` միջոցներ է վերցնում ոչ թե տնտեսական աճը խթանելու, այլ` բյուջետային ընթացիկ ծախսերը փակելու համար։