
Առաջարկում են սահմանափակել Հայաստանի ատոմային հզորությունները

«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության մասնագետները գտնում են, որ հարկավոր է սահմանափակել Հայաստանի ատոմակայանի հզորությունը: Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի կարգավորման վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում է, որ տնտեսական անկման պայմաններում ՀԱԷԿ-ի գործարկումը 600 ՄՎտ-ով (1000 ՄՎտ-ի փոխարեն) ամբողջությամբ կբավարարի ներքին պահանջարկը, իսկ ՋԷԿ-ի մեկ բլոկի շահագործումը 400 ՄՎտ (620 ՄՎտ ընդհանուր հզորությամբ երկու բլոկի փոխարեն) և «Հրազդան-5»-ի բեռնվածքի մեծացումը (+50%) երաշխավորում են միջազգային գազային պայմանագրի գծով պարտավորությունների կատարումը:
Սցենարի առանցքային նախադրյալներն են՝ 2018թ. ՋԷԿ-ի միայն մեկ՝ 400 ՄՎտ բլոկի ներդրումը՝ միջազգային պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով ՌԴ-ից ներկրվող գազի գների կանխատեսում՝ ելնելով գործող պայմանագրի պայմաններից և հաշվետվության համար հիմք ընդունված տնտեսական նախադրյալներից, ՀԱԷԿ գործող բլոկի աշխատանքի երկարաձգումը մինչև 2027թ., այնուհետև՝ 600 ՄՎտ բլոկի գործարկումը, 2027 թվականից սկսած ՀԷԿ-երի և ՀԱԷԿ-ի արտադրանքի ծավալներն ամբողջությամբ կապահովեն ներքին սպառումը:
Բազային սցենարին համանման՝ Իրանի հետ պայմանագրով արտադրանքի ծավալների մեծացում մինչև 6,9 մլրդ կՎտժ արտահանման ուղղվածություն ունեցող օդային գծերի և ՋԷԿ-ի գործարկումից հետո, 2026թ.-ից սկսած, Իրանի հետ պայմանագիրը երկարաձգվում է ընթացիկ պայմաններով (3 կՎտժ 1 խմ գազի դիմաց), էլեկտրաէներգիայի սպառման տարեկան աճ 1%-ով: