«2016 թվականը կշարունակի այն դինամիկան, ինչ արձանագրվեց 2015-ին Ղարաբաղի շուրջ». Ստեփան Գրիգորյան
«2016-ը բեկումնային տարի չի լինի ղարաբաղյան հակամարտության համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով իր սպասելիքներին 2016-ից:
Նա նշեց, որ հատկապես ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ բեկումնային սպասելիքներ չունի: Նրա համոզմամբ` 2016-ը կշարունակի այն դինամիկան, ինչ արձանագրվեց 2015թ.՝ միջադեպերի և սահմանային լարվածության տեսանկյունից: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունից սպասելիքներին, ասաց, որ ԵԱՀԿ-ում նախագահությունն արարողակարգային պաշտոն է, որը տրվում է երկրներին: «Այստեղ կարևորը ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներն են, որոնք իրենց ջանքերն են ներդնում, սակայն երևում է, որ Ադրբեջանը գնում է սադրանքների ճանապարհով: Ցավոք սրտի, այս տարին էլ այդպես կլինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: