Ինչ է սատանիզմը, և կարո՞ղ է, արդյոք, Վալերի Պերմյակովը սատանիստ լինել
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դեկտեմբերի 18-ին դատարանում հայտարարեցին, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սատանիստ է: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դասախոս Աշոտ Մանուչարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ է սատանիզմը, և արդյո՞ք Վալերի Պերմյակովը կարող էր սատանիստ լինել:
– Պարոն Մանուչարյան, հայտարարություն հնչեց, որ Վալերի Պերմյակովը սատանիստ է: Ի՞նչ է սատանիզմն ընդհանրապես, ի՞նչ հատկություններ են բնորոշ սատանիզմի հետևորդներին:
– Ի հայտ է եկել ավելի վաղ ժամանակներում, քան քրիստոնեությունը: Հեթանոսության ժամանակ երկրպագում էին չարին: Հետաքրքիր է, որ հայոց մեջ դա չի եղել. եղել է Գերագույն աստված՝ Արամազդ, որն իր հակոտնյան չի ունեցել: Իրանական Ահուրամազդան ունի իր հակոտնյան՝ Ահրիմանը: Մենք դա չենք ունեցել, հայոց մեջ դա խորթ է եղել, բայց մեր հարևան Աղվանից երկրում պատմականորեն երկու սատանայապաշտական աղանդ է եղել: Սարսափելի մի երևույթ է, որ ծագել է հուդայականությունից: Սատանայապաշտության հիմքում արյունոտ արարողություններն են:
Ըստ նրանց համոզման՝ արյունը կյանքի խորհրդանիշն է, արյունը կյանքն է, էներգիայի շտեմարան է, և սատանային, չարին, Լյուցիֆերին կամ Սադայելին երկրպագելու և նրան հաճոյանալու համար կատարվում են մարդազոհաբերություններ: Թեև այսօր իրենք հերքում են, թե դա չեն անում, բայց բազմաթիվ փաստեր կան, որ անում են: Աշխատում են զոհաբերել ավելի մաքուր մարդու, որքան անմեղ է զոհաբերվողը, այնքան արարքն ավելի սատանայահաճո է: Անմեղ համարվում են արական սեռի մանուկները: Զուգահեռ եմ ուզում անցկացնել աֆրիկյան մարդակերների հետ: Ըստ աֆրիկյան մարդակերների՝ ամենահամեղը 12 տարեկան տղայի միսն է: Սրանք էլ ասում են՝ չմկրտված երեխայի արյունը:
Վիճակագրություն կա՝ ԱՄՆ-ում 80-90-ական թթ. միջին հաշվով տարեկան 40 հազար երեխա անհետանում էր, մոտ 5000 երեխաներ հայտնաբերվում էին այլանդակված, և երևում էր, որ ենթարկվել են ակնհայտ ծիսական զոհաբերությունների: Մինչև 18-րդ դարը սատանայապաշտությունը գերգաղտնի է եղել: 18-րդ դարից նրանք սկսեցին կամաց-կամաց բացահայտել իրենց, մինչև 20-րդ դարի կեսերին Ալիստեր Կրոուլին Լոնդոնում հիմնեց արևելյան տաճարի միաբանություն, որը մասնաճյուղ ունեցավ Միացյալ Նահանգներում, տարածվեց: Նրա աշակերտ, հունգարացի հրեա Անտոն Լա Վեյը գրեց «Սատանայի աստվածաշունչ» և «Սատանայական ծեսեր» գրքերը:
Առհասարակ, երբ նրանք կատարում են սև պատարագներ, որտեղ մարդ են զոհաբերում, որպես կանոն` իրենց տաճարներում բացում են երեխայի կոկորդը: Ունեն հաղորդության գավաթ, որի մեջ գինի ու պոռնիկի մեզ կա: Դրան խառնում են անմեղ փոքր երեխայի արյուն, և բոլորը հաղորդվում են: Երբ մարդազոհաբերություն են կատարում ծեսով, ակնհայտ երևում է, որ դա ծիսական զոհաբերություն է՝ սիրտն է հանված, կոկորդն է բացված: Բայց դեպքեր են եղել, երբ պարզապես կտրել են ձեռքը, ոտքը, կոկորդը. պարտադիր չէ, որ խմբով հավաքվեին և ծես կատարեին: Դեպք է եղել, երբ Միացյալ Նահանգներում 18-ամյա մի դեռահաս սպանել է սեփական մորը, սատանային աղոթքի միջոցով հայտնել է, որ վերջ է տվել մորը, մայր, ով ծնել է իրեն, լույս աշխարհ բերել և փորձում է իշխել իր գիտակցությանը:
Անդրադառնամ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը: Որքան հիշում եմ՝ սկզբնական շրջանում, երբ կատարվեց ոճրագործությունը, կարծես նշվում էր, որ փամփուշտները սպառվել էին, երբ բանը հասել էր երեխային՝ Սերյոժային: Բայց հիմա պարզվել է, որ փամփուշտներ ունեցել է և դանակահարել է երեխային: Նախ պետք է իմանալ, թե երեխայի մարմնի որ մասերին է հարվածել: Եթե հարվածներ կան անձի կոկորդին, սրտին, ապա դա համարվում է ծիսական զոհաբերություն:
Առհասարակ, սատանիզմն ուսումնասիրած ամերիկացի մի քահանա՝ Ջեֆրի Ստեֆանը, առանձնացնում է սատանայապաշտության 7 աստիճան: 1-ին աստիճանը գուշակությունները, մոգությունները, ոգեկանչությունն են և դրանցով զբաղվողները: Ասեմ, որ սա ակնհայտ խաբեություն է, որովհետև տարիներ առաջ Միացյալ Նահանգներում հատուկ մարմինները հետաքննություն կատարեցին այդ միջնորդների՝ այս և այն աշխարհների միջև կապ ապահովողների նկատմամբ, և բացահայտվեց, որ դա ակնհայտ խաբեություն է, որը դրամ կորզելու նպատակ է հետապնդում: 2-րդ աստիճանն այն անձինք են, որոնք հետաքրքրություն են դրսևորում դեպի սատանիզմը, նրանց գրականությունը, փորձում են ինքնուրույն սատանայական ծեսեր անցկացնել:
Ծեսերի հիմքում էլ, որպես կանոն, սանձարձակ սեռական հարաբերություններն են, որովհետև երբ Ալիստեր Կրոուլին 20-րդ դարի կեսին հիմնեց իր սատանայական կազմակերպությունը, ասում էր, որ պետք է սեռական մոլեռանդ սանձարձակությունների շնորհիվ կամ միջոցով ծնունդ տանք Բաբալոնին: Այդ բառն ինքն էր մտածել՝ Բաբալոն՝ հակաքրիստոս: Սատանիստների մեջ մի պատկերացում կա՝ Հիսուս Քրիստոսի 2-րդ գալուստը դիտում են` որպես այլմոլորակայինների ներխուժում երկիր մոլորակ: Ասում են՝ մենք պետք է ծնունդ տանք Բաբալոնին, ճիշտ է՝ դա շատ դժվար իրականացվելի է, բայց, համենայն դեպս, թույլ հավանականություն կա, որ Բաբալոնը կարող է հաղթել Քրիստոսին և թույլ չտալ այլմոլորակայինների մուտքը երկիր մոլորակ: 3-րդ աստիճանում այն խմբերն են, որոնք միմյանց հետ կապ են հաստատում, փորձում են ներգրավել նոր անդամներ: 4-րդն արդեն սատանայական եկեղեցու ստաժավոր անդամներն են, որոնք երիտասարդների են հավաքագրում:
Հավաքագրում են շատ զգուշորեն, անգամ թեստեր են անցկացնում, շարադրություններ են հանձնարարում: 5-րդը կոչվում է ամուր հենք. սրանք նրանց քրմերն են, որոնք կատարում են այդ արյունոտ պատարագները: Քրմերը շատ շքեղ շուրջառ են կրում՝ շրջված աստառով: Սատանայապաշտների 6-րդ աստիճանը նրանց ղեկավար կազմի անդամներն են, որոնք իբր հաղորդակցվում են սատանայի հետ: Եվ նրանք իբր կարողանում են ազդել ցածրակարգ, ստորին ոգիների վրա:
Ի վերջո, 7-րդ մակարդակն իրենց լիդերներն են, որոնք իլյումինատոր են կոչվում, որոնք ամբողջովին տրվել են սատանային, այսինքն՝ իրենց հոգին լրիվ վաճառել են սատանային: Մի խոսքով՝ սարսափելի աղանդ է, որը, բնականաբար, հետապնդվում էր, բայց 1987թ. Ռեյգանը հանեց ընդհատակից, լեգալ գործունեություն թույլ տվեց, անգամ գուշակներին, դիագուշակներին ներգրավում էին պետական կառույցներում:
– Ի՞նչ այլ հանգամանքներ կարող են վկայել սատանիզմի մասին:
– Իրենք նշան ունեն՝ հնգաթև աստղն է, 4-ը խորհրդանշում են աշխարհի 4 տարրերը՝ հող, ջուր, օդ, կրակ, 1-ը՝ հոգի: Գիտեք, որ նրանց սիմվոլն է եղջյուրավոր այծը՝ թագը գլխին, մուրճը բռնած: Անգլիայում հիմա կան կելտական մշակույթի ներկայացուցիչներ՝ դրուիդներ: Նրանց հավատալիքներում էլ չարի պաշտամունք կա: Հին աղանդներում սատանային երկրպագեու երևույթ գոյություն ուներ: Ոչ թե սիրում են սատանային, այլ երկրպագում են, որպեսզի իրենց վնաս չհասցնի:
Սակայն ծեսեր չեն կատարել, պարզապես երկրպագել են՝ իրենց վնաս չտալու համար: Նորից նշեմ՝ Հայաստանում չի եղել, բայց Աղվանից երկրում մատնահատների և դեղատուների աղանդ կար: Տվյալներ կան, որ մեր ժամանակներում անգամ 15 մարդ են զոհաբերել: Եթե պատմական զուգահեռ անցկացնենք, Աղվանից երկրում մատնահատները տարեկան 9 մարդ էին զոհաբերում: Այդ զոհաբերությունները եղել են՝ թեև իրենք հերքում են, բայց հիմա էլ աշխատում են երեխաներ չգողանալ, այլ գնում են պոռնիկներից: 3-7 հազար դոլար վճարելով՝ այդ երեխաներին գնում են, զոհաբերում են՝ կոկորդը կտրելով, արյունը լցնելով գավաթի մեջ, իսկ երեխայի մարմինը պահում են սև մոմերի պատրաստման համար: Երեխան պարտադիր պետք է մկրտված չլինի:
Այսպիսի տեսակետ էլ կա՝ երբ նրանք պատրաստվում են անցկացնել իրենց սև պատարագները, անպայման քրիստոնեական եկեղեցիներ են գնում, որպեսզի այնտեղից սրբագործված իրեր գողանան (եկեղեցիներում սրբագործումը կատարում եմ եպիսկոպոսները): Եթե դա չի հաջողվում, նոր պարտադիր մարդ են զոհաբերում: Սակայն իրենք հերքում են՝ ասելով, որ նման բան չկա, որ զոհաբերում կատարեն, բերում են նույնիսկ Լա Վեյի օրինակը, իբրև սատանիստներն այլ բան են, սատանայապաշտները՝ այլ բան: Ասում են, որ սատանիստները մարդ չեն զոհաբերում, սատանայապաշտներն են զոհաբերում, սատանիստներն ունեն ընդգծված արտաքին տեսք՝ սև հագուստ են կրում, մինչդեռ սատանայապաշտները հագնվում են այնպես, ինչպես սովորական մարդիկ:
– Ինչպե՞ս են կատարում զոհաբերությունները:
– Զոհաբերությունները կատարում են սև պատարագների ժամանակ իրենց տաճար կամ եկեղեցի կոչվածներում, որ իրենից ներկայացնում է նկուղային հարկ, ընդարձակ սյունասրահ, որի կենտրոնում զոհասեղան կա՝ մոտ 2 մետր երկարությամբ, 1 մետր լայնությամբ: Որպես կանոն՝ մերկ թեթևաբարո կնոջ են պառկեցնում, փորին նկարում են հնգաթև աստղը, դնում են գավաթը, որի մեջ գինի է և պոռնիկի մեզ, ապա քուրմն իրենց աղոթագիրքն է ընթերցում: Այն կարդում են հակառակ, հակառակ են կարդում նաև Աստված, Մարիամ, Հիսուս անունները:
Գավաթը, որի մեջ լցված են գինին ու մեզը, կարող է լինել ցանկացած մետաղից, բայց ոչ ոսկուց (ոսկին նաև արեգակի խորհրդանիշն է, Պավլիկյանները, օրինակ, արեգակին Քրիստոս էլ էին կոչում): Երբ երեխա են զոհաբերում, որը պետք է փոքր, չմկրտված տղա լինի, դաշույնով բացում են նրա կոկորդը և արյունը լցնում այդ գավաթի մեջ, ինչից հետո բոլորը հաղորդվում են՝ խմում այդ գավաթից, հետո խնջույք կատարում:
– Հանցագործության նպատակն էլ անձանց տանջե՞լն է:
– Այո, որքան արյուն շատ լինի, այնքան սատանայահաճո է, ավելի ընդունելի սատանայի համար: Աղվանից աշխարհում հանում էին ողջ մարդու մաշկը. դա նաև պարսից տերության մահապատիժն էր:
– Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները հայտարարեցին, որ Վ. Պերմյակովի՝ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի էջում հայտնաբերվել է պայմանագիր սատանայի հետ, որում մասնավորապես ասվում է՝ «գդրսևորես ցանկացած անուշադրություն, այդ ժամանակ այս պայմանագիրը և միությունը չեղյալ են համարվում և ընդմիշտ կորցնում են ուժը: Վերը նշված խոստումների փոխարեն` ես երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց: Բացի այդ` ես հրաժարվում եմ Աստծուց, ինքը Սուրբ Երրորդությունից, ես ամբողջովին հրաժարվում եմ այն երդումներից, որոնք տրվել են հանուն ինձ մկրտության ժամանակ և ենթարկվում եմ քեզ մարմնով և հոգով ընդմիշտ և հավերժ»: Այս խոսքերը կարո՞ղ են բնորոշ լինել սատանիստի:
– Այո, իհարկե, միանգամայն կարող են բնորոշ լինել: Որքան ես գիտեմ, նրա հայրն էլ աղանդի անդամ է եղել՝ ամերիկյան մի աղանդի ներկայացուցիչ է: Եթե այդ ընտանիքում արդեն իսկ հակում է եղել դեպի ոչ քրիստոնեական կամ քրիստոնեական հերձվածներ, բնականաբար, անցել է իրենց որդուն: Առհասարակ բոլոր աղանդների, այդ թվում` սատանայապաշտների թիրախը երիտասարդներն են: Դուք՝ երիտասարդներդ, հեղհեղուկ եք, ձեր սկզբունքները դեռևս կարծրացած չեն, համոզմունքները փոփոխական են: Բացի դրանից՝ երկրի վաղվա օրն եք: Իսկ ինչպե՞ս են սատանիստներն իրենց շարքերը ներգրավում երիտասարդներին: Խոստանում են գերբնական ուժ, հարստություն, փառք, ինչպես մի շարք աղանդներ, որ խոստանում են ինտելեկտուալ և ֆիզիկական կարողությունների, ընդունակությունների բազմապատկում:
Հրավիրում են ժամանցի վայրեր, անվճար թմրադեղ են տալիս, սեքսուալ հաճույքներ (ներողություն բառի համար) և նկարահանում այդ ամենը: Հրաժարվելու դեպքում շանտաժի են ենթարկում՝ համացանցով կտարածենք, աշխատավայրում կհրապարակենք, այսինքն՝ աշխատում է ահաբեկման, շանտաժի մեխանիզմ: Եվ այսպես կամաց-կամաց ներքաշում են հիմնականում երիտասարդներին: Սատանայապաշտական բազմաթիվ խմբակներ կան: Եթե ավելի լուրջ երկրների մատը խառը չէ այդ ոճրագործության մեջգ Ես կարծում եմ՝ այն ուժերն են արել, որոնք դեմ էին Ռուսաստան-Հայաստան դաշինքին և հիմա միգուցե շրջանառության մեջ են դրել այդ տեսակետը:
– Սպանության դեպքի վայրում՝ Ավետիսյանների տանը, զինվորական հագուստ է հայտնաբերվել, որի վրա գրված է եղել՝ «Պերմյակով»: Սատանիստը կարո՞ղ է իրեր թողնել՝ իր անձն ընդգծելու համար, որ սատանան տեսնի: Այդպիսի երևույթներ բնորո՞շ են սատանիստներին:
– Բնորոշ են: Եթե մարդ սպանում է իր մորը և աղոթում կամ սատանային գրում է, որ, ես` որպես օձ, այն աշխարհ ուղարկեցի մարդուն, որ ծնել է ինձ և փորձում է վերահսկել իմ գիտակցությունը, ասում է՝ սատանա, Սադայել կամ Լյուցիֆեր, տես, որ ես դա արել եմ հանուն քեզ, քո սիրո: Երևի նաև հարցնեք, թե ինչն է դրդում մարդկանց սատանայապաշտ դառնալ: Ասեմ. քանի որ դժվար է քրիստոնեական նորմերով ապրելը, մանավանդ երիտասարդների համար:
Որքան էլ փորձենք պահել պատվիրանները, միևնույն է՝ բոլորս ամեն օր մեղքեր են թույլ տալիս թե՛ խոսքում, թե՛ վարքագծում: Եվ մտածում են՝ լավ, եթե մենք մեղավոր մարդիկ ենք (թեև Աստված շատ ներողամիտ է, մեղքերին թողություն է տալիս, շատ գթասիրտ է), մեզ համար փակ են դրախտի դռները, հետևապես` ես պիտի գնամ դժոխք՝ հավիտենական տանջանքների, միևնույն է՝ դժոխք եմ գնալու, որպեսզի դժոխքում չտանջվեմ, այլ լինեմ տանջողների մեջ, թող դառնամ սատանային գործակից, սատանայի ծառա, որն ինձ որպես ծառա օգտագործի, որ ես տանջեմ մեղավորներին:
Աղանդավորական տեսակետ կա, որ մարդը կիսով չափ Աստծուց է, կիսով չափ՝ սատանայից: Ասում են՝ ոչ մի միրգ ուտելու համար դրախտից մարդ չէր վտարվի: Ի՞նչ է տեղի ունեցել. ահավոր մի բան: Ըստ նրանց՝ Եվան Ադամին դավաճանել է` հարաբերվելով սատանայի հետ, և այդ հարաբերությունից ծնվել է Կայենը, որը սպանեց իր եղբորը, որի հայրն Ադամն էր: Մենք, իհարկե, դեմ ենք դրան, բայց այդպիսի տեսակետ էլ կա:
Գիտեք՝ պատմականորեն տեսակետներ կան, որ հոգու արարիչը բարի Աստվածն է, իսկ մարդու արարիչը սատանան է: Պավլիկյաններն էին այդ տեսակետին: Մի խոսքով՝ սատանիզմը սոսկալի աղանդ է, որի դեմ, անշուշտ, ցանկացած հասարակություն պիտի պայքար ծավալի, որովհետև տանում է ակնհայտ կործանման: Սատանիստները երդվում են, որ երբեք, ոչ մի պարագայում լավ գործ չկատարեն, մարդկանց չօգնեն՝ հաճո լինելով սատանային: