Բաժիններ՝

Հունվար-նոյեմբեր ամիսներին ընկերություններից գանձվել է 593 մլն 618 հազար դրամ

Հայաստանի հարկային մարմինը 2015թ. ավելի խիստ է գտնվել ձեռնարկատերերի նկատմամբ, քան նախորդ տարի և ավելի շատ վարչական ակտեր է գրել: Վարչական իրավախախտումների վիճակագրությունից տեղեկանում ենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՖՆ կողմից վարչական իրավախախտումների համար տույժ նշանակելու մասին կայացվել է 31262 որոշում: Վարչական իրավախախտումների համար նշանակված տույժերի արդյունքում ընկերություններից փաստացի գանձված գումարի չափը կազմել է 593 մլն 618 հազար դրամ:

Մինչդեռ 2014 թ. նույն ժամանակահատվածում վարչական իրավախախտումների համար տույժ նշանակելու մասին կայացվել է 27604 որոշում և գանձվել է 548 մլն 739 հազար դրամ, որը շուրջ 8%-ով ավելի է 2015-ի գանձումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս