Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին, Ա. Արշակյանն ասաց. «Նրանք չգիտեն, որ ամսի 10-ի իրենց հանրահավաքի արդյունքներն իրենք չեն վայելելու: Իրենք մոբիլիզացիա են սկսում, ու չգիտեն, որ այդ մոբիլիզացված հասարակությունն իրենց տրորելով անցնելու է»:
Մաքսակետը պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա, և Հայաստանի լիակատար իրավասության ներքո է` այդ մաքսակետի գոյությունը դարձնել ֆորմալ: Եվ հիմա էլ Մոսկվայում մենք տեսնում ենք Ղարաբաղի հայտնի արտադրանքներ, որոնց վրա որպես ծագման երկիր` նշված է Հայաստանը: Վերջ: Չկա վեճի առարկա:
Տևական ժամանակ է՝ ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն առաջիկայում հրաժարական է տալու: Նույնիսկ նշվում է, որ Ա. Գևորգյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է, սակայն ընթացք չի տրվել դրան:
Հանրապետության տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը կրճատվել է 9.5%-ով։ Այսինքն, ոչ թե հանքարդյունաբերությունից բացի` աճել են մյուս ճյուղերը, այլ հանքարդյունաբերության հետ միասին գրեթե բոլոր ճյուղերը նվազել են։ Ու սա ոչ թե ենթադրություն է, այլ պաշտոնական վիճակագրական տվյալների վրա հիմնված փաստ։
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Գ. Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին: Ըստ այդ տեղեկությունների, Ծառուկյանի մասնակցության մասին չի հայտարարվում ինտրիգը պահելու և այս հարցի շուրջ հետաքրքրությունը շարունակական դարձնելու համար:
Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց:
«Ցավով պիտի ասեմ, որ 2015, 2016 և 2017 թթ. չկա որևէ նախադրյալ, որ վիճակն ավելի լավ է լինելու: Մեր հիմնական գործընկերը` Ռուսաստանը, որի ծոցն ենք գնում այսօր, զրոյական աճ է ունենալու, էլ չեմ ասում` այս պատժամիջոցներն ինչ հետևանքներ կունենան: Ուրեմն գոտիներս ձգենք, պատրաստվենք, որ մյուս տարի ավելի վատ ենք ապրելու»,- ասում է Բ. Ասատրյանը:
Որտեղի՞ց եք վերցրել, որ Ս. Խաչատրյանը հասարակության համար մերժելի կադր է: Ի՞նչ է, հասարակական ընդվզման ակցիանե՞ր եղան: Հասարակությունը դրա հանդեպ լրիվ անտարբեր է: Ֆեյսբուքյան քննակումներն ամենևին հասարակական դժգոհության դրսևորումներ չեն:
Այս պահին Արմավիրի բաժնի պետը և նրա ենթակաները ազատում են իրենց աշխատասենյակները, իսկ նման մասշտաբային ազատումներից ահաբեկված ոստիկանները դիտում են սույն ուշագրավ տեսարանը: Ոստիկանները սա համարում են ոստիկանական «ցեղասպանություն» և դա բացատրում առաջիկայում սպասվող ներքաղաքական իրադարձություններով:
«Օլիգարխ ս մենտալնստյու վլադելցա բետոնոմեշալկի»,- ԲՀԿ ղեկավարի մասին 2013թ. նախագահական ընտրություններից առաջ ասում էր Զարուհի Փոստանջյանը: Նա չնայած հիմա նույն չափով կոպիտ չէ, բայց իր բոյկոտով ցույց է տալիս, որ շարունակում է մնալ նույն կարծիքին: «Ժառանգությունում» Փոստանջյանը միակը չէ, ով հակաբհկական է:
Անցած մեկ ամսվա ընթացքում մեր քաղաքական ուժերը լծված էին շատ կարևոր գործի՝ միասնական ջանքերով պահանջում էին նախորդ կառավարության հրաժարականը, հիմա էլ միասնական ջանքերով ամեն ինչ անում են որևէ մեկի հրաժարականը չպահանջելու համար: Ու հիմա՝ մեկ շաբաթ անց, Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու է ներքին զրոյական դիմադրության պայմաններում:
Եռյակի ձևաչափով մարզերում և հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքները երկխոսություն են ժողովրդի հետ: Այսօր այս մասին ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ պետք է ստանան ժողովրդի աջակցությունը և հետո որոշեն քաղաքական օրակարգը:
«Իշխանությունը ցույց տվեց, որ իր օրակարգում չունի այնպիսի հարց, որը պետք է համարժեք լինի այսօր կատարվող գործընթացներին»,- ասում է Ռուբիկ Հակոբյանը:
«Նախագծին» ու հավելվածներին ծանոթանալուց հետո այն տպավորությունն է ստեղծվում, որ բանակցությունների ընթացքում մեր չինովնիկները միայն զուտ մեխանիկական ու տեխնիկական հարցեր են քննարկել:
«Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության կիրառման դեմ պայքարը հակասական զգացողություններ է առաջացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտ:
Ամենատարօրինակը, թերևս, ընդդիմության (չիշխանության) կեցվածքն էր։ Ընդդիմությունը, որն այսօր կանգնել է առևտրականների կողքին և պայքարում է շրջանառության հարկի փոփոխության դեմ, առաջարկում է կամավորության սկզբունք կիրառել (ով ցանկանում է` մնա 3.5%-ի ռեժիմով), հունիսին իրեն տարօրինակ էր պահում, երբ քննարկվում էր այս օրինագիծը։
Հովիկ Աբրահամյանը կառավարության պատասխանով քառյակին դնում է երկընտրանքի առաջ՝ կամ հրաժարականի պահանջներ ներկայացնել, կամ դադարեցնել քառյակի ձևաչափն ընդհանրապես:
Մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին, մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ:
Քիչ առաջ ԱԺ նախագահի մոտ ավարտվեց հրատապ խորհրդակցությունը, որին մասնակցում էին ԱԺ բոլոր քաղաքական ուժերը: Միքայել Մելքումյանը, որոշվել է այսօր մինչև կառավարության հետ հարցուպատասխանը, կառավարության համապատասխան պատասխանտուների հետ հանդիպել ԱԺ-ում և այսօր որոշակի սկզբունքային մոտեցումներ հստակեցնել:
ՀՀԿ խմբակցության ղկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ շատ հետաքրքիր քառյակ-եռյակ է ձևավորվել. «Երկու օր առաջ մենք էինք առաջարկում հավաքվել, հարցը քննարկել, դուք գնացիք այլ ճանապարհով: Ի՞նչ պատահեց այս օրվա մեջ, որ դուք մտքափոխվեցիք: Պարզապես ուզում էիք կրկին անգամ լարումներ մտցնեի՞ք: Հիմա նորից հայտարարում ենք՝ խնդրեմ, համեցեք, խնդի՞ր կա, եկեք քննարկենք»:
ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլև նրա մենաշնորհային դիրքերն ավելի կամրապնդվեն
Սահմանի վրա հարկման իրականացումը հիանալի հնարավորություն է տալիս` նվազեցնել ստվերային հատվածի հավանականությունը, քանի որ ներմուծման փաստը տեղի է ունենում սահմանին` մաքսային աշխատակիցների ներկայությամբ, և ոչ թե` երկրի տարածքում:
Հորտոնի կարծիքով` այդ «դժվար ժամանակների» պատճառն անորոշությունն է, որը վերաբերում է թե´ Ռուսաստանի տնտեսության անկմանը, թե´ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու հարցին:
Հայաստանի եվրասիականացման ավանտյուրայի հեղինակն ու իրականացնողը, իհարկե, իշխանությունն է: Բայց իշխանությունից հետո կամ նրան հավասար՝ դրա համար պատասխանատու են իրենց որպես ընդդիմություն ներկայացնող բոլոր ուժերը:
«Խորհուրդ Ձեր տանը տվեք: Դուք ներողություն պետք է խնդրեիք այս հանցագործության համար»,- Փոստանջյանին հակադարձեց Սուքիաս Ավետիսյանը:
Այս պահին ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները` փոքր և միջին բնզնեսի ներկայացուցիչները, որոնք պայքարելու են եկել հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Ինքս հերոս Վարդանի կերպարով եմ մեծացել, այն ինձ ուժ է տվել: Աշխարհում այսօր հարատևելու, գուցե՝ փրկվելու համար հերոսներ են պետք:
«Բազմաթիվ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամներ, և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, ասել են, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելուց ԼՂ-ի և ՀՀ-ի միջև որևէ փոփոխություն սահմանային առումով տեղի չի ունենալու: Եվ այդ ձևակերպումը գալիս է դա հաստատելու, որովհետև այսօր ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում՝ ՄՄ անդամ երեք երկրների հետ՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, նաև այլ երկրներ, մենք ունենք ազատ առևտրի համաձայնագիր: Հայաստա՛նն ունի, Հայաստանի Հանրապետությունը»,- ասում է Գագիկ Մինասյանը:
Այժմ, երբ նախարար չեմ, կարող եմ ասել մի բան. ավելի հաճելի է ստորագրել այնպիսի գործերի տակ, որ միայնակ ես կատարել (իսկ դա գրական ստեղծագործությունն է), քան ստորագրել որոշումների տակ, որոնք թիմով ես կատարել:
Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանը վարչապետ էլ կդառնա. «Զարմանալու ոչինչ չենք ունենա: Անգրագետները արդեն լցված են մեր հանրապետության կառավարության կազմում»: