ՄԻՊ ՈՒՆԵ՞ՆՔ… ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԻ, ՈՐ ԻՆՔԸ ՀՈԳԵԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼ ՉԷ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ինքը հստակ նշել է՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև բուժօգնության որակը և հանրային առողջությունը։

Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար: Հանդիպումը կազմակերպվեց։ Լսեցին։ Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։ Խնդրեցին՝ ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն: 30․01․2026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։ Պատասխան ստացվեց միայն 05․03․2026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։ Պատասխանը՝ «գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»»,- իրավիճակը ներկայացրեց Անուշ Պողոսյանը:
Վերջինս հավելեց՝ այսօր 20․04․2026-ն է։ Եվ… լռություն։ Ոչ դիրքորոշում, ոչ գնահատական, ոչ պաշտպանություն…
«Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է՝ քո խնդիրն ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք… և հետո սպասել անորոշ ժամանակով»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:



