Աննա Վարդապետյանին ոչինչ չի փրկելու. իրենց դեմ առաջինը ցուցմունք են տալու իրենց սազանդարները. Կարապետյանց

Ամեն մարդ իր համար որոշում պետք է կայացնի՝ կա՛մ դու կարմիր գիծ ես քաշել, կա՛մ շարունակում ես շփվել նախկին ընկերներիդ հետ, ովքեր ՔՊ-ական են: Այն, ինչ անում է Ալիևը Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ձեռքով, բոլորս ենք տեսնում: Ամեն մարդ իր խղճի առաջ պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է մնում այդ թիմում:

«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու, իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը:

«ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կան, ովքեր երբեք չէին հավակնի ԺԷԿ-ի պետի պաշտոնին: Իհարկե, իրենք Նիկոլ Փաշինյանի թաթիկները համբուրելու են ու երկրպագեն նրան, ատամներով պաշտպանեն, որովհետև իրենք ոչ մի բան էին 2018-ից առաջ, ոչ մի բան են լինելու Փաշինյանից հետո: Մնացածն իրենց պետք է հաշիվ տան:

Կարդացեք նաև

Էս մարդիկ հասկանո՞ւմ են, որ այն, ինչ իրենք են անում, կոչվում է հանցակցություն, օրինակ՝ գլխավոր դատախազը: Ինքը հասկանո՞ւմ է՝ ինչ է անում: Աննա Վարդապետյանին ոչինչ չի փրկելու: Իրենց վրա գրելու ու իրենց դեմ ցուցմունք են տալու առաջինն իրենց սազանդարները»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031