«Եվրասիական ինտեգրացիան ռուսաստանյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է». Ալեքսանդր Գուսև

«ԵՏՄ-ն չի տապալվում»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամրջի ընթացքում ասաց ՌԳԱ ԵՎրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը՝ անդրադառնալով եվրասիական ինտեգրացիայի հեռանկարներին։

Ալեքսանդր Գուսևն ասաց, որ իրեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Եվրասիական տնտեսական միությունը տապալվում է, իր վերջին օրերն է ապրում, և, որ օրերս Բիշքեկում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ չկա ԵՏՄ զարգացման ընդհանուր տեսլական։

«Պետք է հանգստացնեմ բոլորին՝ և՛ ԶԼՄ-ներին, և՛ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին՝ ասելով, որ ԵՏՄ-ն չի տապալվում և ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար առաջնահերթություն է։

Եթե դիտարկենք ՌԴ արտաքին քաղաքականությունը 2016թ., ապա այնտեղ առաջնահերթություններ են դրված՝ և՛ ԱՊՀ-ն, և՛ Եվրասիական տնտեսական միության զարգացումն առաջին դիրքերում են, և այդ դիրքերում մենք կանգնած ենք արտաքին, արտաքին տնտեսական քաղաքականության մեջ։ Առաջնահերթությունների երկրորդ տեղն են զբաղեցնում ԵՄ երկրների հետ հարաբերությունները, ապա՝ ԱՄՆ-ի, հետո՝ Չինաստանի հետ հարաբերությունները։

Սա պատահական չէ։ Ինձ թվում է, որ այստեղ կա բավականին լուրջ հիմք մեր հետագա ինտեգրացիայի համար, մենք նախկինի նման կանգնած ենք այն դիրքերում, որտեղ հետսովետական տարածքում ինտեգրացիան առաջնահերթություն է, մեզ համար ԵՏՄ-ն՝ դեռևս տնտեսական միությունը, առաջնահերթություն է, և այս տեսանկյունից մենք կառուցում ենք մեր դիրքորոշումը բոլոր երկրների նկատմամբ, որոնք ԵՏՄ մաս են կազմում և երկկողմ հարաբերությունների, և բազմակողմ հարաբերությունների մակարդակում, քանի որ, ինչ որ արվել է մինչ այս պահը Եվրասիական տնտեսական միության հարթակում, արվել է մեզ համար, մեր օգուտի համար և երրորդ երկրների օգուտի համար, այսինքն՝ այն երկրների, որոնք չեն միացել ԵՏՄ-ին»։

 

Տեսանյութեր

Լրահոս