«Այդպիսի թիվ գոյություն չունի». Արմեն Մարտիրոսյանը՝ Gallup-ի հարցման մասին

«Դա նույնն է, ինչ և Րաֆֆի  Հովհաննիսյանի նախագահական ընտրություններում էր, երբ հարցման արդյունքով նա պետք է 5% քվե ստանար։ Իրական արդյունքն ամսի 3-ին կերևա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին կողմ է եղել հարցվածների 1.8 %-ը։

Ըստ նրա՝ այդպիսի թիվ գոյություն չունի, իսկ իրական թիվը քարոզարշավի ընթացքում, բնականաբար, փոխվելու է, որովհետև մինչև հիմա բացառապես սև PR-ն է գործել.

«Քանի որ լրատվամիջոցները հսկողության ներքո են, այդ սև PR-ը որոշակի ազդեցություն թողել է, չեմ կարող դա ժխտել։ Բայց քանի որ հիմա մենք հնարավորություն ենք ունենալու մեր խոսքն ասելու, նաև հեռուստատեսությունը որոշակորեն կբացվի, բոլորովին այլ պատկեր կլինի։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մենք ամբողջ Հայաստանով մեկ շրջելու ենք և մեր մոտեցումները ներկայացնելու ենք։ Դրա համար իրական թիվը և Gallup-ի հրապարակած թիվը տարբեր են, իսկ ի՞նչ կլինի ապրիլի 3-ին, բան չմնաց, կապրենք՝ կտեսնենք»։

Ա.Մարտիրոսյանը նշեց, որ իրենք այլ հարցումների տվյալներ ունեն, և այդ թիվը շատ հեռու է նրանից, ինչ Gallup-ի հարցումներն են ցույց տվել։ Մարտիրոսյանն այդ հարցման կոնկրետ թիվը չհիշեց, բայց նշեց, որ այն բավականին բարձր էր։

Հիշեցնենք, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով հետազոտության այսօր հրապարակած արդյունքների համաձայն, հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիները պատասխանել են՝ «Ծառուկյան»՝ 26.4 %, «ՀՀԿ»՝ 22.8 %, «Ելք»՝ 4.3 %, «ՀՅԴ»՝ 3.9 %, «Ազատ դեմոկրատներ»՝ 3.4 %, «Հայկական վերածնունդ»՝ 2.7 %, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.6 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 1.8 %, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1%։ Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի, որից 14.1 %-ը հրաժարվել է պատասխանել, 17 %-ը դժվարացել է պատասխանել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031