«Մեր դեպքում այդ թիվը հիմքեր ունի». Միքայել Մելքումյանը՝ Gallup-ի հարցման արդյունքների մասին

«Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը գտնում է, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքներն իրենց մասով մոտ են իրականությանը։ Հարցման տվյալներով՝ հիշեցնենք, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի,  «Ծառուկյան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 26.4 %-ը, որն ամենաբարձր ցուցանիշն է եղել։ Դրան հաջորդել է «ՀՀԿ»-ն՝ 22.8 %, «Ելք»-ը՝ 4.3 %, «ՀՅԴ»-ն՝ 3.9 %, «Ազատ դեմոկրատները»՝ 3.4 %, «Հայկական վերածնունդը»՝ 2.7 %, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2.6 %, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 1.8 %, «Կոմունիստական կուսակցությունը»՝ 1%։

«Հավաստիությունը մեր մասով, կարծում եմ, նորմալ է»,- ասաց Մելքումյանը՝ կարևորելով չկողմնորոշվածների ցուցանիշը։

Դիտարկմանը, որ հարցմանը մասնակցած 1146 քաղաքացուց 14.1 %-ը հրաժարվել է պատասխանել, Մ. Մելքումյանը նշեց, որ այդ թիվը կարող է ազդել ընդհանուր հարցման արդյունքների վրա, և դրանք հիմնավորված կլինեն միայն չկողմնորոշվածերի թիվն իմանալու դեպքում։

Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքում կարող է 10 օր հետո այլ արդյունքներ գրանցվեն. «Մեր դեպքում այդ թիվը հիմքեր ունի, ես դրանք տեսնում եմ։ Մյուսների մասով՝ քննարկման առարկա է՝ ելնելով չկողմնորոշվածների թվից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031