Սալյուտներ՝ ներսից ու դրսից

Կիրակի օրը մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարարշավը, որը տևելու է առաջիկա շուրջ մեկ ամիսը։ Առաջին երկու օրերի տպավորությամբ, նախընտրական քարոզարշավը կարծես թե խոստանում է հագեցած լինել կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ գունեղ։ Առայժմ դա, իհարկե, արտահայտվում է ավելի շատ գովազդային դրսևորումներով, զանազան էֆեկտներով, քան բովանդակությամբ։ Քարոզարշավի առաջին երկու օրերը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն իրողությունը, որ առաջիկա ընտրությունները փողի ու ավելի շատ փողի պայքար են լինելու։ Նախընտրական հոլովակները, պաստառներն ու այլ ատրիբուտներն իրենց ճոխությամբ և համեստությամբ դրա վկայությունն են։

Իսկ առաջիկա օրերին պարզ կլինի՝ կկարողանա՞ն քաղաքական ուժերը ձևից անցնել բովանդակության, թե՞ ողջ նախընտրական քարոզարշավից կմնա միայն գույնզգույն գովազդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031