«Էսօր քաղաքական գործիչների, կարող եմ ասել՝ 95%-ը քաղաքականությունից դուրս գա, ոչ մեկը չի բարևի, հացին էլ կակա կասի». Գագիկ Ծառուկյան

«Ես հարվածը իմ վրա եմ վերցրել»,- այսօր Բերդ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հիշելով շուրջ 2 տարի առաջ տեղի ուենցած դեպքերը։

Ըստ նրա՝ ոչ թե ինքն է պայքարը կիսատ թողել, հեռացել, այլ ինքը դրանով կանխել է արյունահեղության վտանգը, իսկ հիմա խաղաղ ընտրություն է, մարդիկ կարող են գնալ և ընտրել ում ցանկանում են։

«Էսօր քաղաքական գործիչների, կարող եմ ասել, 95%-ը քաղաքականությունից դուրս գա, ոչ մեկը չի բարևի, հացին էլ կակա կասի։ Այսօր քաղաքական գործիչները խաբելով իրենց գործն առաջ են տանում»,- նախազգուշացրեց Ծառուկյանը։

Ըստ նրա՝ որոշ ուժեր իրենց ծրագիրն են կրկնօրինակել, բայց եթե կարողանան իրականացնել, վատ չի լինի։ Գ. Ծառուկյանի խոսքով՝ չկա խնդիր, որ լուծում չունենա, բայց ծախսերը պետք է նպատակային լինեն և ժողովուրդը զգա իր վրա. «Բոլոր ոլորտները կարելի է կարգավորել, եթե սրտացավորեն մոտենան։ Ու ամենակարևորը, մեղավորները պետք է պատժվեն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031