«Կատաղի սահմանային առճակատումը միջադեպերի բռնկումներով շարունակվելու է»

«Քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հակամարտությունը, իսկ կարգավորման նախադրյալներ այսօր չկան,  կատաղի  սահմանային առճակատումը նման միջադեպերի բռնկումներով շարունակվելու է։ Այս փակուղուց ելք չկա, քանի դեռ կողմերը շարունակում են իրենց  ավանդական քաղաքականությունը։ Պատմությունը ևս ցույց է տալիս, որ նման տարածքային հակամարտությունները կարող են անվերջ շարունակվել, ուստի ես դժվարանում եմ այս հակամարտության ելքից կամ կարգավորումից խոսել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուսական «Կարնեգի» կենտրոնի փորձագետ, արևելագետ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով փետրվարին ԼՂ հակամարտության շփման գծում բռնկված լարվածությանն ու բանակցային փակուղուն։

Նրա համոզմամբ՝ Ղրիմից, Սիրիայից, Դոնբասից հետո Ղարաբաղում նման իրավիճակը հեղինակազրկում է Ռուսաստանին, հենց այդ պատճառով է Ռուսաստանը փորձում կողմերին վերադարձնել բանակցային սեղան՝ միևնույն ժամանակ ցույց տալով համերաշխություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ, քանի որ նրանց հետ բանակցությունների  դադարեցումը կամ բանակցությունների անարդյունավետությունը ևս կհեղինակազրկի Ռուսաստանին միջազգային ներկայիս զարգացումների ֆոնին։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս