«Օդից չենք իջել». Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր Արմավիրում հրավիրված նախընտրական հանրահավաքում խոսեց վարկերի տոկոսադրույքներից, որոնք, ըստ նրա, պետք է լինեն 2-5%, կենսաթոշակների բարձրացման, փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ)  բիզնեսը հարկերից ազատելու մասին։

«Ես չեմ ուզում անընդհատ նույն բառերը կրկնել»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ գիտեն պետության հնարավորություններն ու ժողովրդի պահանջները։

«Օդից չենք իջել,- ասաց Ծառուկյանն ու սեր խոստովանեց ժողովրդին,- Ես ուզում եմ, որ վստահությունն ու հավատքը պահպանվի»։

Ըստ նրա՝ անկախ նրանից, թե ո՞ր ուժը կգա իշխանության, պետք է իրականացնել «Ծառուկյան» դաշինքի ծրագրի 15 կետերը։ Ծառուկյանը խոսեց նաև Արաբական Էմիրությունների մասին, որ այդ երկիրն ամեն ինչ ներկրում է, բայց Հայաստանից էլ պետք է կազմակերպել, որ արտահանում իրականացվի ԱՄԷ։

«Մարդիկ պետք է գործին տիրապետեն։ Կոշկակարն օպերացիա չի կարա անի, ինձ ճիշտ հասկացեք, կամ դասախոսը գնա շինարարություն անի։ Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, և այդ զբաղվող մարդիկ պետք է ժողովրդին սիրեն, ժողովրդի մասին մտածեն»,- ասաց Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ 2015 թվականին ինքը հետ չի կանգնել, այն ժամանակ հեղափոխություն էր, արյունահեղությունից խուսափելու համար է հեռացել, իսկ այսօր ընտրություն է, և մարդիկ պետք է ընտրեն նրան, ում հավատում են։

Տեսանյութեր

Լրահոս