Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար:
«Շատ զարմանալի է, որ այսպիսի մոբիլիզացիայի պայմաններում որևէ կանխարգելիչ հայտարարություն չի արվում Մինսկի խմբի կողմից: Ռուսաստանի կողմից առավել ևս չի արվում, ով հստակ վերջին տարիներին ընդգծել է իր կարևորությունն այս հակամարտության մեջ, հետևաբար, իհարկե, տարօրինակ է վիճակը»:
Փայլակ Թադևոսյանի դիտարկմամբ՝ հաշվի առնելով նաև միջին աշխատավարձերի ավելացման դինամիկան, պարզ է դառնում, որ հարկային բեռը հարաբերականորեն ավելանում է միջին աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ:
Հակոբն ասում է՝ թող եղբայրը վիրավոր տուն գար, բայց գար. «Չէի ուզե, որ ըսպես բան էղներ: Իրա էդ սիրուն երեսը… Ինքն էլ չէր ուզե, ես էլ չէի ուզե»:
Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 26-ին հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։
Տիգրան Աբգարյանը շատ էր հպարտանում գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի հաղթանակներով:
Հայկական կողմին, ըստ մեր աղբյուրների, չի հաջողվել վերացնել հարաբերություններում վերջին տարիներին պահպանվող անվստահության մթնոլորտը, ավելին, հայկական կողմի պահվածքը բանակցային գործընթացում նորանոր հարցեր է առաջացնում։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական առաջընթացի հնարավորություն չի երևակվում»
«ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը փոքր-ինչ խորամանկում է` ասելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան առաջարկների նոր փաթեթ չէր բերել…
Ստեփանակերտ-Երևան միջպետական ռազմավարական նշանակության ճանապարհը տեղ-տեղ պարզապես խայտառակ վիճակում է: Ապրիլյան պատերազմի սկզբից այս հարցն առավել հրատապ է դարձել, սակայն լուծումը, կարծես, ուշանում է: Մինչ օրս ճանապարհի որոշ հատվածներ լուրջ խնդիրներ են առաջացնում վարորդների համար: Ներկայացված տեսանյութը քաղաքացիներից մեկը նկարահանել է մայիսի 2-ին:
Հայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու:
Ինչո՞ւ Հայաստանի համար այս ծանր պատերազմական պայմաններում, երբ աներկբա է երկրի հզորացման պահանջը, երբ կարծես թե իշխանությունն էլ պիտի որ գիտակցեր դարձի գալու այլընտրանքի բացակայությունը, միևնույն է, շարունակում են ոչնչացնել Հայաստանի իրական արժեքները, տնտեսության քարշակ հզորությունները։
Սա, ըստ էության, ուղերձ է այն մասին, որ Հայաստանը պատրաստ է վերանայելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը
«Վերջին մի քանի տարիներին առավել շատ, խոստումներ չկատարելու, ժամկետներ փոփոխելու, մեկնաբանություններ փոփոխելու, կատարված խոստումը ժամկետում չկատարելու դեպքերի ամենավառ օրինակները վերաբերում են հարկային ոլորտին»:
Տիգրանի եղբայրը վստահ է՝ նա բոլոր տանկերը կխոցեր, եթե նրա տանկի դեմ ֆագոտ չկիրառեին
Ըստ «Տոսպ»-ի ղեկավարի՝ թուրքական հումքից հրաժարումը մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի հայ արտադրողներին
Էդգար Բաղդասարյանը չի կարծում, որ ապրիլյան ռազմական գործողությունները կարող է վերաճել լայնածավալ պատերազմի
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
«Արդյոք չե՞ք կարծում, որ երկրի արտաքին քաղաքականությունն Ազգային ժողովի մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Այս հարցի իրական տերը ԼՂՀ-ն է, որի ղեկավարը բարձրաձայնեց ԼՂՀ պետության և ժողովրդի մոտեցումը»:
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:
Թուրքական ապրանքներից հրաժարվելն և Թուրքիա հայ զբոսաշրջիկների այցելություններն արգելելն այնքան էլ ակտուալ, նպատակահարմար հարց չէ Հայաստանի համար և որևէ բան չի կարող տալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն այս տարի կներդնի 19 մլրդ 895.58 մլն դրամ: Ընկերությունն իր ներդրումային ծրագիրը ներկայացրել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 25-ին, լուսաբանում էի մի ասուլիս, որը (ըստ նախապես հայտարարված հաղորդագրության) նվիրված պետք է լիներ սննդամթերքի անվտանգությանը։
«Այո, չափ ու սահման չկա Էրդողանի համար, և աշխարհը դա գիտի»,- ասում է Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց նախարարի հետ հանդիպումը: «Երեկվա հանդիպումը բավականին դրական հունի վրա էր: Իսկ բովանդակային հարցերը թող նախարարությունում ասեն»,- ասաց նա:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
Իրականում պետք է ոչ թե վերադարձնել փողերը, ինչպես այսօր պահանջում են շատերը, այլ անհրաժեշտ է վերադարձնել պետությունը` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Ապրիլի 2-ին տիկին Թամարան խոսել էր Սարգիսի հետ. «Զանգեց, շատ հանգիստ էր: Խոսեցի, ոչինչ չզգացի: Հարցրեց` ինչպե՞ս ես, ասացի` լավ եմ: Հարցրեց, թե ինչ եմ անում, ասացի, որ ուզում եմ գնալ, պապիկին տեսնել, երկար ժամանակ չեմ տեսել: Նոր էի վիրահատվել, չէի կարողանում: Չասաց, որ նորից կզանգի»:
«Մենք ի՞նչ պայմանավորվենք, որ հանցագործություն չե՞նք անելու»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԱԺ ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանի «ջենթլմենական համաձայնագիր» ստորագրելու առաջարկին: