«Այն, որ Հանրապետական կուսակցության վերարտադրման համար ներկա Սահմանդրությունը ևս հարմար է, դա այդպես է, բայց այն, որ Սերժ Սարգսյանն այս Սահմանդրությամբ չի կարող վերարտադրվել, դա արդեն այդպես չէ»,- ասում է Ա. Մարտիրոսյանը:
Քեթի Լիչի խոսքով`բոլորն էլ հասկանում են, որ հանրաքվեն ոչ միայն ստատուս-քվոյի մասին էր. «Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար, որին պիտի աջակցի ավելի հզոր և անվտանգ Միացյալ Թագավորությունը»:
Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին՝ Թ.Պողոսյանը հայտարարեց, որ ավելի լավ է ՌԴ-ն երկու երկրներին էլ ատոմային ռումբ տա ու խաղաղություն կհաստատվի, կամ էլ կարող է ՄԱԿ-ին դիմել, որ Հարավային Կովկասում զենք վաճառող երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառեն:
Իհարկե, մեծ մասը հայրենասիրությունից դրդված է անում, բայց հայրենասիրությունը դեռ մասնագիտություն չէ: Կարող ես հայրենասեր լինել, բայց մասնագետ չլինել: Ես միշտ ասում եմ՝ եղբայր, մի հրեա իրավաբան վարձեք, թող լինի հակահայ, բայց լինի լավ մասնագետ, իր փողը տվեք, իր գործը թող լավագույնս անի, իսկ իր ներքին համոզումը ինչ է՝ ինձ պետք չէ:
«ԲՀԿ-ն հայտնի է՝ ով է ծնել՝ Ռոբեր Քոչարյանը, ԲՀԿ-ին սպասարկում են մեր նախկին գործընկերներ ՀԱԿԿ-ն, «Ժառանգությունն» արդեն ինձ համար անհասկանալի է, բայց սեպտեմբերի 16-ի կազմակերպած հավաքից երևում է, որ «Ժառանգությունն» էլ է մտած քոչարյանական ստվերի տակ»:
«Մենք շատ ենք խոսում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, բայց այսպես կոչված այս եռանկյունին երկու կողմ ունի միան՝ Հայաստանն ու Արցախը, որ իրական են, իսկ մյուս կողմը՝ Սփյուռքը, իրական չէ: Այս անգամ ես առաջարկեցի ստեղծել մի նոր կառույց՝ Սփյուռքի հայ պատգամավորների խորհուրդ, որը հանդես կգա իբրև սփյուռքյան կողմ»:
Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:
Բոլորը (թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ այլընտրանքը) ընդունում են գլխավոր կանոնը՝ չի կարելի ասել որևէ բառ, որը հնարավոր է՝ ռուսներին դուր չգա։
Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է:
Երվանդ Զախարյանը նշեց, որ գործարանի կուտակած 102 մլրդ դրամ պարտքից 62 մլրդը ԱՊՀ Միջպետական բանկին պարտքն է: 168.am-ի հարցին, թե որտեղի՞ց կամ ո՞վ պետք է մարի այդ պարտքը, Ե.Զախարյանը պատասխանեց, թե այդ հարցին կպատասխանի պարտքերի կառավարման մարմինը, որի ստեղծումից հետո գուցե ինքն էլ կարողանա պատասխանել:
Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:
Կարո՞ղ է մեկը բացատրել` այդ ինչպե՞ս է, որ հարևան Ադրբեջանի կողմից դիվերսիաների, սահմանին վիճակը սրվելուն պես բոլորը պատրաստ եղան գնալ սահմանը պաշտպանելու, իսկ մեր երկրի ներսում նման համարձակություն չենք ունենում:
Մեր պաշտոնական վիճակագրությունը Հայաստան եկող ամեն մարդու զբոսաշրջիկ է հայտարարում, բայց միևնույն է, նրանց թիվը կես միլիոնից չի անցնում: Բայց մեզ ոչինչ չի կարող խանգարել համայնքների համաչափ զարգացման անզուգական ծրագրել գրելու և իրականացնելու գործում: Հատկապես, որ դրա համար 400 մլն դոլար տվող կա:
«Ցավոք, Քոչարյանի կենսագրության մեջ բացասականը շատ-շատ գերակշռում է: Ես իրեն հիշում եմ Ղարաբաղի առաջին տարիներից և, անկեղծորեն, շատ դրական էի վերաբերվում՝ պատասխանատու էր, սկզբունքներ ու ձգտումներ ուներ, բայց ապշեցնում է այստեղ գալուց հետո կերպարափոխումը»,- ասում է Բագրատ Ասատրյանը:
Հասկանալի է, որ կանխատեսումն ինքնանպատակ չէ, և ոչ մի երկրի իշխանություն լուրջ փոփոխությունների չի գնա` միջազգային ինչ-որ գործակալության վարկանիշի համար։
ԲՀԿ-ն ևս մեկ անգամ, արդեն՝ նաև Ազատության հրապարակում, ցույց կտա ոչ իշխանական ուժերի շարքում իր դոմինանտությունը, Գագիկ Ծառուկյանն էլ հպարտությամբ կհետևի, թե ինչպես են հարթակում կանգնած ՀԱԿ-ականներն ու ժառանգականները լսում «Ծառուկյան, նախագահ» բացականչությունները:
Հիմա ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտնվել են այնպիսի վիճակում, որ ստիպված են կամ հետևել ԲՀԿ-ի թելադրանքին ու սպասել, թե ո՞ւմ հրաժարականը կպահանջի Գագիկ Ծառուկյանը, կամ հրաժեշտ տալ քառյակ/եռյակին, այսինքն՝ հայտնվել լուսանցքում:
Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում սպառնալիք են բոլորի համար: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով այսօր կազմակերպված քննարկմանը նման հայտարարություն արեց Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն:
168.am-ի հարցին՝ արդյոք որոշվե՞լ է՝ եռյակի լիդերները մասնակցելո՞ւ են համատեղ հանրահավաքին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկվելու է:
Որքան շատ լինեն նման հրապարակային քննարկումները, որտեղ ի ցույց կդրվի իշխանության սահմանադրական բարեփոխումների իրականացման ցանկությունը՝ մի կողմից, և ընդդիմության՝ այդ բարեփոխումներին դեմ լինելու վճռականությունը, այնքան ավելի լավ իշխանության համար:
«Բանակը ներքաղաքական իրադարձություններին չի միջամտել, բանակը կարող է համապատասխան միջոցառումներ իրականացնել միայն ու միայն համապատասխան որոշման դեպքում, համապատասխան ցուցման դեպքում, այն էլ երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանությունն իրականացնելու համար»:
Սերժ Սարգսյանն իր այս քայլով ցույց է տալիս, որ ինքը պատրաստ էր գնալ կառավարման համակարգի բարեփոխման` եվրոպականացման, սակայն նրա քաղաքական ընդդիմախոսները վիժեցրեցին Հայաստանի ժողովրդավարացումը:
«Ի վերջո, ոչ թե Մինսկի խումբն է պատասխանատու խնդրի լուծման համար, այլ Ադրբեջանը և Հայաստանը, և այսօր մենք ավելի հեռու ենք հաշտության պայմանագրից, քան քսան տարի առաջ»,- ասում է քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ 2013թ. հունիսի 1-ին՝ հայտնի դեպքի օրը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեղադրված տեսանկարահանող սարքը ֆիքսել է ոչ միայն պատկերը, այլև ձայնը: Ներկայացնում ենք վերծանումները:
Տիկին Արմենուհին 1990-ից ապրում է այդ շենքում, իսկ իրենց փոքրիկ բնակարանում բնակվում են ընտանիքի 11 անդամներ: Ունի չորս թոռնիկ, որոնք խաղալու ոչ մի տեղ չունեն: «Ամբողջ օրը երեխաներին գրկած ենք ման գալիս, ո՛չ խաղալու տեղ ունեն, ո՛չ հարմարություն կա: Կալանավորի նման են այս երեխաները, մենք էլ՝ հետները»:
Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 8-0 հաշվով առավելության հասավ մրցակցի՝ գերմանացի Օլիվեր Հասլերի նկատմամբ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Եթե հոկտեմբեր-նոյեմբերին անդամակցենք, հետո դիմենք ԱՀԿ, այնտեղ գործընթացը բավականին երկար է ու, եթե որևէ մեկը փետրվարին ապրանք է մատակարարում, պետք է 3 անգամ ավելի մաքսատուրք վճարի՞: Ի՞նչ, պետք է համոզե՞ն «գեղական» կարգով»,- նկատում է նա:
«Աստված չտա, որ որևիցե մեկը ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ՝ սեփական փառասիրության կամ ես չգիտեմ հարստությունների, ես չգիտեմ՝ ինչ անվանումներ կտաք, ռևանշիզմի և այլնի համար»,- ասում է Վ. Գասպարյանը:
Ո՛չ ՀՅԴ-ում, և ո՛չ էլ քառյակի անդամ մյուս երեք կուսակցություններում չի քննարկվում շատ ավելի կարևոր հարց. Ո՞րն է լինելու հանրահավաքի օրակարգը: Քառյակի անդամ բոլոր կուսակցություններում էլ կա դժգոհություն կառավարության գործողություններից, քանի որ քառյակի պահանջներից և ոչ մեկը չի կատարվել: