Այս ամիս արդեն երկրորդ անգամ ԱԺ-ում պարգևավճարներ են ստացել

Ամիսը դեռ նոր է սկսվել, սակայն խորհրդարանում երկրորդ անգամ են արդեն պարգևավճարներ ստանում։ Առաջին անգամ ստացել են հուլիսի 2-ին՝ ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն։

Երկրորդ կարգադրությունն Ալեն Սիմոնյանը նոր է ստորագրել, որով ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին պարգևավճարներ է փոխանցվել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

Կարդացեք նաև

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում, որը հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031