Եթե ՀԷՑ-ի հայտը ամբողջությամբ բավարարվի, ապա բնակչության միջին ամսական ծախսը հոսանքի գծով կավելանա 4-5 հազար դրամով։ Սա քիչ գումար չէ։ Սակայն սխալ է կարծել, որ մարդիկ փողոց են դուրս եկել այդ մի քանի հազար դրամի համար։
Գյուղացիներն ասում են, որ չեն կարողացել իրենց անհրաժեշտ ծավալով վաճառել բերքը, իսկ պահպանելն էլ հեշտ չէ և բերքի մի որոշ մասը ստիպված են ոչնչացնել, քանի որ արդեն շուկայում առկա է նոր կարտոֆիլը, ու շատերը դա են գերադասում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ հազար ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, բլոգերներ, ճարտարագետներ, լրագրողներ և սոցիալական ցանցերի ներկայացուցիչներ, մայիսի 30-ին և 31-ի կմասնակցեն «ԲարՔեմփ Երևան 2015» ոչ պաշտոնական կոնֆերանսին (այն կոչում են նաև «չկոնֆերանս»), որը Երևանում անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ։
Շա՞տ կզարմանաք, եթե ասենք, որ իրականում Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում։
«Հետսովետական տարածքում աշխատող ԶԼՄ-ները պարզապես չպետք է վախենան, քանի որ ցանկացած անելանելի իրավիճակ ամեն դեպքում ունի ելքեր և մի քանիսը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուսական «Դոժդ» առցանց հեռուստաալիքի հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան:
ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն (Բուլկի) անցած մեկ տարում իր դրամական միջոցները 796 հազար դոլարից ավելացրել է մինչև 913 հազար դոլարի: Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած տնտեսական ճգնաժամային տարում ինչպե՞ս է դա նրան հաջողվել:
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ-ական գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը:
«Իրոք վիրավորված եմ, ստորացուցիչ է, երբ դու հանձնաժողովի անդամ ես, 3 անգամ ձեռք ես բարձրացնում, բայց քեզ հարցի իրավունք չեն տալիս: Հակոբ Հակոբյանը նկատեց իմ ձեռքը, ես նույնիսկ իրեն դիտողություն արեցի, բայց իմ փոխարեն՝ ձայն տվեց Վահե Էնֆիաջյանին…»,- ասաց Լ.Սարգսյանը:
«Ինչո՞ւ հնարավոր չէ բարձրացնել գազալցակայանների աշխատանքի անվտանգությունը» հարցը մեկ պատասխան ունի: Ընդամենը մեկ պատասխան, բայց` հնարավոր բոլոր տրամաբանական հետևանքներով: Գազալցակայանները բավական թանկարժեք սեփականություն են, ու այն կարելի է համարել խոշոր բիզնես:
«Երբ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետդումայի նախագահ Նարիշկինին տվեցի նույն հարցը, ինչ բարձրացրել էր Սերժ Սարգսյանը, ասելով՝ ինչպե՞ս եք մեկնաբանում, որ լինելով մեր ռազմավարական դաշնակիցը` մեր հակառակորդ երկրին վաճառում եք ոչ թե` պաշտպանողական, այլ հարձակողական տեսակի սպառազինություն, անկեղծ ասած, Նարիշկինի պատասխանն ինձ համար առնվազն տարօրինակ էր»:
«Շատ կարևոր է հասկանալ` Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով` Հայաստանը դուրս է գալիս այն ծրագրից, որը կար Արևելյան գործընկերության շրջանակներում»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
«Հայաստանը շատ լավ թեկնածու է, որի միջոցով ԵՄ-ն իր այդ կամքը ցույց է տալիս, մնացածը կախված է այս հարցի մյուս երկու կողմերից` Հայաստանից և Ռուսաստանից»:
«Շատ ոլորտներ կան, որտեղ ԵՄ-ն ու Հայաստանը կարող են խորացնել իրենց գործակցությունը, և ներկայումս կողմերը ցանկանում են այս ընդհանուր ընկալումը վերածել կապիտալի»:
Երևանում բնակարանների նկատմամբ պահանջարկը նվազել է, սակայն գները ոչ միայն չեն նվազել, այլ որոշ դեպքերում նաև աճել են
«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ խնդիրը չի կարգավորվելու, չունի ակնկալիք, որ մոտ ապագայում խնդիրը կլուծվի՝ հատկապես ի նպաստ իրեն»:
«ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերություններում հստակ հանձնառություն ունի մի շարք ոլորտներում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան` անդրադառնալով «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայացած գագաթաժողովի կարևորությանը:
Օրերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հստակեցրել է, թե որն է Ադրբեջանի` ԵՏՄ անդամակցության գինը։
«Անմեղության կանխավարկածը, ցավոք, փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով այդ անձանց նկատմամբ, և դրա հետևանքները մենք դեռ երկար կզգանք, և ես վատ կանխատեսումներ ունեմ, որ մենք հաճախ ենք տեսնելու նման դեպքեր հատկապես Սյունքիում, եթե մարդիկ չտեսնեն, չհամոզվեն, որ արդարադատությունը կարող է կայանալ, չտեսնեն, որ մեղավորներն անխուսափելիորեն ենթարկվում են քրեական պատասխանատվության»,- ասաց Հայկ Ալումյանը:
Երբ քաղաքական դաշտը հայտնվում է վակուումում, և, երբ քաղաքական ուժերը, ըստ էության, դադարում են սպասարկել հասարակության շահերը, հասարակությունն ունակ է լցնելու վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում:
«Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ կտրվել Եվրոպայից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
«Ես չէի ցանկանա մեկնաբանել որևէ պետության նախագահի հայտարարությունը, հատկապես, որ դա չի վերաբերում ՀՀ-ին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Եթե այդ կրակոցները սարքովի լինեին, փորձագետներն անմիջապես դատաբժշկական փորձաքննությամբ ցույց կտային՝ դա բեմադրված հրաձգությո՞ւն էր, թե՞ իրապես կրակել են: Մի մասը, որոնք Սուրիկին չեն սիրում, ասում են՝ բեմադրված է, մի մասը, ովքեր Սուրիկի հետ նորմալ մարդկային հարաբերությունների մեջ են, ասում են, որ դա իրոք մահափորձ է, օբյեկտիվ մարդիկ էլ ասում են՝ մենք դեռ չգիտենք՝ դատաքննությունը կպարզի:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ադրբեջանի վարկանիշը միջազգային ասպարեզում բարձրանում է, Ս. Մանասարյանը պատասխանեց, թե պետք է նայել Ադրբեջանի զարգացման տնտեսական տվյալները:
«Այսպես թանկացնելով՝ ո՞ւր ենք գնալու: Արդեն որերորդ անգամ է՝ թանկացնում են: Նույն ընկերությունը 3-րդ անգամ էլեկտրաէներգիայի գինը թանկացնում է»,- ասում է Համլետ Հարությունանը:
Բաևի խոսքով՝ Հայաստանը հետաքրքիր օրինակ է ԵՄ երկրների համար, քանի որ Բրյուսելում և ԵՄ տարբեր մայրաքաղաքներում շատ մեծ է ցանկությունն իրական օրինակների վրա ցույց տալու, որ «կարթն» այս կամ այն կողմ քաշելու, պայքարի և այս տարաշաշրջանում ավելի ամուր դիրքեր ունենալու մասին չէ:
Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցյալ տարիների համեմատ` այս տարի 1600 տոննա ավելի կաթի փոշի է ներկրվել Հայաստան։ Ըստ նրա` ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ:
Համոզված ենք, որ տարեվերջին պաշտոնական վիճակագրությունը մեզ կազդարարի նվազագույնը 4% տնտեսական աճի մասին:
«Երևան քաղաքը պակաս չի աշխարհի ոչ մի քաղաքից, Երևան քաղաքը գավառական մտածելակերպով չի տառապում, իր եկած հյուրին Երևանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ճանապարհել: Երևանցուն էլ ենք արժանավայել ծառայում»:
«Հայաստանը, ունենալով շատ ավելի բարձր հեղինակություն, կարողացավ կանխել այն վտանգները, որոնք ՌԴ-ի համար բացասական կարող էին լինել: Դա վա՞տ էր Ռուսաստանի համար: Ոչ, ուրեմն ՌԴ-ն պետք է հասկանա, որ կա ոլորտ, որտեղ ՀՀ-ը՝ շարունակելով իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, կարող է օգտակար լինել նաև Ռուսաստանի համար»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
«Ստացվում է, որ ՀՀ-ում առաջին և երկրորդ «սորտի» պաշտոնայներ կան, որոնք այսպիսի քննարկումերի չեն գալիս՝ համարելով, որ դա իրենց պատվից ցածր է»: