Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին տեղեկությունները
Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Մոսկվայում հերքել են այն պնդումները, թե իրենք Ուկրաինային թույլատրել են օգտագործել իրենց օդային տարածքը Ռուսաստանի վրա հարձակումներ իրականացնելու համար։
Լիտվայի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Բալթյան երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են փոխանցել ՌԴ ԱԳՆ՝ պաշտոնապես հերքելով շրջանառվող տեղեկությունները։

